Իրադարձային
-ից
-ը
15:36 • 03.08.20ԱՄՆ Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս նահանգներում պտտահողմերն արմատախիլ են արել ծառերն ու ավերածություններ առաջացրել (տեսանյութ, լուսանկարներ)Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ փոթորկի մոտենալու ժամանակ թաքնվում իրենց տներում և մեքենաներում:
15:28 • 03.08.20Կիևի կենտրոնում բանկ պայթեցնել սպառնացող անձն Ուզբեկստանի քաղաքացի է․ Ուկրաինայի ՆԳՆԿիևի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկը մուտք գործած և դրանում տեղակայված բանկը պայթեցնելու մասին սպառնալիքներ հնչեցրած անձն Ուզբեկստանի քաղաքացի է, ուկրաինական ZIK հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։
15:27 • 03.08.20Գանձակ համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը վավերացրել է կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր» և հափշտակել 114.699.324 ՀՀ դրամ․ հարուցվել է քրգործ․ ԱԱԾՁեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասը և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:
15:20 • 03.08.20Կան տեղեկություններ, որ Ամուլսարի տարածքում Լիդիանի համար աշխատում են նախկին զինվորականներ, ինչը համադրելի է այնտեղ կամուֆլյաժային հագուստով պահնորդների կեցվածքի հետ․ ՀԲՃ-ն ահազանգում էՄիլիտարիստական կեցվածքով, սպառնալիքներով ու սադրանքներով ակտիվացված Լիդիանի գործողությունները հուշում են, որ այս մասնավոր ընկերությունը կարող է փորձել բռնությունների գնով պարտադրել իր ապօրինի, մահաբեր, սպեկուլյացիաներով լեցուն ծրագիրը։
15:03 • 03.08.20Երևանի Կոմիտասի շուկայի մոտակայքում քաղաքացին սպառնացել է ինքնավնասում անել․ նրան ցուցաբերվել է հոգեբանական աջակցությունԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը։
14:55 • 03.08.20Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Ստեփանակերտի վթարային շենքերի խնդիրներինԵրկրի ղեկավարը նշել է, որ, ըստ վթարային աստիճանների, խնդիրը պետք է համալիր լուծում ստանա: Այդ համատեքստում առաջինը դիտարկվել է Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 8 …
14:51 • 03.08.20«Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասինՀիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:
14:32 • 03.08.20Կիևում անհայտ անձը սպառնում է պայթեցնել քաղաքի բիզնես կենտրոններից մեկում տեղակայված բանկը․ ոստիկանությունը բանակցությունների մեջ է տղամարդու հետԲանկային հաստատության աշխատակիցները լքել են շենքը, իսկ բաժանմունքի ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է դեպքի վայրում։
14:27 • 03.08.20Շիրակի մարզում 64%-ով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը. ԴատախազությունՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության …
14:23 • 03.08.20Հայ-թուրքական հաշտեցման դասագրքերի հեղինակների մի մասը առարկայական չափորոշիչների հեղինակներն են և այդ դասագրքերում տեղ գտած դրույթները տեղ են գտել նաև չափորոշիչների մեջ. Էդգար Հովհաննիսյան (տեսանյութ)Մեր վրդովմունքն ու անհանգստությունը, թերևս, այսքան սուր չլիներ այս հայ-թուրքական ձեռնարկների և դասագրքերի վերաբերյալ, եթե այդ ձեռնարկների հեղինակների մի մասը չլինեին …
14:13 • 03.08.20Թուրքիայի և Հայաստանի պատմության չափորոշիչները փոխելու մասին գրքի 13 հեղինակներից 7-ն են հայ, որոնցից միայն 2-ն են պատմաբան, հեղինակներից են նաև «Իմ քայլը»-ի պատգամավորներ. Արտակ Մովսիսյան (տեսանյութ)Առարկայական չափորոշիչներն այս տարի հանձնարարեցին որոշակի խմբերի, պատմության ու հասարակագիտության հետ կապված խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է
13:44 • 03.08.20Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ջանքերով վերսկսվել է սահմանապահ Այգեպարի կիսակառույց տան շինարարությունըՀանրապետության տարբեր մարզերում այս օրերին իրականացվող բնակարանաշինության ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական խնդիր: Այգեպարում մինչև տարեվերջ մի քանի բնակարանամուտ կնշվի:
13:34 • 03.08.20«Կարծում եմ՝ Թրամփն անբարո նախագահ է, որը կենտրոնացած է միայն իր վերընտրվելու վրա»․ Ջոն Բոլթոն«Ես նրան տասնյակ անգամ բացատրել եմ, որ Կորեական թերակղզին 1945 թվականին բաժանվել է, սակայն նա դա երբեք չի մտապահել։ Այլ դեպքերում հնարավոր չի լինում խառնվել․ օրինակ՝ երբ նա Թերեզա Մեյին (Միացյալ Թագավորության վարչապետ 2016-2019 թվականներին) ասաց․ «Մեծ Բրիտանիան իսկապե՞ս...
13:26 • 03.08.20«Ես և իմ թիմը պատրաստ ենք գիշեր-ցերեկ աշխատելով`լուծումներ գտնել, մեղմել ձեր խնդիրները, որ կարողանաք դիմանալ մինչև համավարակի ավարտը». Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների հետԲՀԿ նախագահը հանձնարարեց «Ծառուկյան» հիմնադրամի փորձագետներին՝ ուսումնասիրել միջազգային փորձը, թե ո՛ր պետություններում ինչ հաջողված լուծումներ կան, կազմել կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել իրեն:
13:25 • 03.08.20ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների եւ քույրերի հիշատակը …
