ԱՄՆ Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս նահանգներում պտտահողմերն արմատախիլ են արել ծառերն ու ավերածություններ առաջացրել (տեսանյութ, լուսանկարներ)
Օգոստոսի 2-ի երեկոյան մի քանի պտտահողմ է գրանցվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի արևմուտքում և Կոնեկտիկուտ նահանգում, դրանք ավերածություններ են առաջացրել քաղաքներում, ծառերն արմատախիլ արել ու տապալել գետնին: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ փոթորկի մոտենալու ժամանակ թաքնվում իրենց տներում և մեքենաներում:
Պտտահողմերի մասին նախազգուշացումներն իրականություն են դարձել Մասաչուսեթսի Բերքշիր, Հեմփշիր և Համփդեն շրջաններում, ինչպես նաև Կոնեկտիկուտի Լիչֆիլդ շրջանում:




















