Կիևում անհայտ անձը սպառնում է պայթեցնել քաղաքի բիզնես կենտրոններից մեկում տեղակայված բանկը․ ոստիկանությունը բանակցությունների մեջ է տղամարդու հետ

14:32 • 03.08.20

Անհայտ անձը մուտք է գործել Կիևի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկն ու սպառնում է դրանում տեղակայված բանկը պայթեցնել: Ոստիկանությունն այժմ բանակցություններ է վարում տղամարդու հետ: Այս մասին հայտնի է դառնում Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոյի՝ ֆեյսբուքյան օգտահաշվում տեղ գտած հայտարարությունից։ 

«Օգոստոսի 3-ին՝ ժամը 12։00-ին, «Ունիվերսալ Բանկ»-ի ներկայացուցիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց մասնաճյուղ մոտ 35 տարեկան անհայտ տղամարդ է մտել և հայտնելով, որ ուսապարկում ռումբ կա՝ խնդրել է ոստիկանություն զանգահարել»,-ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Գերաշչենկոն։

Բանկային հաստատության աշխատակիցները լքել են շենքը, իսկ բաժանմունքի ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է դեպքի վայրում։

Իրականացվել է հատուկ ոստիկանական «Ամպրոպ» գործողությունը։

«Ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են սկսել ահաբեկչի հետ»,-գրել է Գերաշչենկոն։