Իրադարձային
-ից
-ը
12:14 • 23.06.20ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք. Դավիթ Խաժակյանը՝ ՍԴ դիմելու Լուսավոր Հայաստանի անելիքների մասինԴիմումը կլինի, մնացածի մասին կխոսենք: Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով
11:55 • 23.06.20Սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած մարդկանց մասսայական բզբզում. Նաիրա Զոհրաբյանը՝ այս օրերին Ոստիկանական բաժանմունք հրավիրվող իրենց աջակիցների մասինԱնկեղծ, խղճում եմ էն օպերներին, որոնց էս շոգին ստիպում են նվաստացուցիչ ռիտուալներ իրականացնել:
11:47 • 23.06.20Արգենտինայում տղամարդը, կորոնավիրուսի թեմայով ոգեշնչված, մեքենայով միտումնավոր հարվածել է Չինաստանի դեսպանատան դարպասներին (լուսանկար)Ավելի ուշ պարզ է դարձել, որ դարպասներին հարվածողը 24-ամյա ուսանող Գաստոն Սանդան է եղել: Դեպքից մեկ օր առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել էր, որ ինքը գիտի «ճշմարտությունը կորոնավիրուսի մասին», և որ կորոնավիրուսի ետևում կանգնած է «ԱՄՆ Կենտրոնական...
11:25 • 23.06.20«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում այրվել է մոտ 7 հա խոտածածկույթՀրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին, մարվել՝ 22։51-ին։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ։
11:20 • 23.06.20Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը. տարածվել է մոնտաժված տեսանյութ, որում իբրև Ադրբեջանի քաղաքացիները շրջում են Երևանում․ ԱԱԾ (տեսանյութ)Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը…
11:12 • 23.06.20Bolt ընկերության մեքենաներում վարորդներին և ուղևորներին պաշտպանելու համար տեղադրվել են պլաստիկե բաժանարարներՆույնիսկ համաճարակի պայմաններում մարդիկ կարիք են ունենում քաղաքում տեղաշարժվելու, և այս պայմաններում ևս մեր առաքելությունը պետք է իրականացնենք՝ հոգալով մեր վարորդների ու ուղևորների մասին։
11:11 • 23.06.20Արցախում գրանցվել է կորոնավիրուսի ևս 6 դեպք․ հաստատված դեպքերի թիվը հասել է 103-իԿորոնավարակն առայսօր հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որից առողջացել են 65-ը:
11:08 • 23.06.20Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքՎերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ևս 7 վարակված ապաքինվել է:
11:06 • 23.06.20Թրամփը 10 տարվա ազատազրկմամբ է սպառնացել ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը վնասած վանդալներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10 տարվա ազատազրկմամբ է սպառնացել ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանի նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև Վաշինգտոնում գտնվող Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցին (St. John's Episcopal) վնասելու համար:
11:03 • 23.06.20Նախօրեին կորոնավիրուսից մահացած բոլոր անձինք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ մահացածներից ամենատարեցը 89 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 53Նախօրեին կորոնավիրուսից մահացած բոլոր անձինք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ մահացածներից ամենատարեցը 89 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 53
10:56 • 23.06.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 21,006 է, մահվան դեպքերինը՝ 498Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21,006-ի:
10:55 • 23.06.20«Պուտինին ի սրտե մահ եմ ցանկանում, որպեսզի ամբողջ աշխարհը գոնե մի փոքր շունչ քաշի». վրացի լրագրող Գաբունիան կրկին վիրավորական արտահայտություններ է արել Պուտինի հասցեին«Իմ խոսքերն ուղղված են անձամբ Պուտինին և նրա ստրուկներին, այլ ոչ թե ամբողջ ռուս ժողովրդին: Ես Վլադիմիր Պուտինի և ռուս ազգի միջև հավասարության նշան չեմ դնում: Ես հարգում եմ ռուս ժողովրդին և սիրում եմ նրանց մշակույթը: Ռուսաստանի նախագահի հավատարիմ շունիկ Ռամզան Կադիրովը նույնպես չի խորհրդանշում...
10:41 • 23.06.20100 նոր վարակվածներից 15-ն անխուսափելիորեն հոսպիտալացվելու են, 5-ը հայտնվելու են վերակենդանացման բաժանմունքում, երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ:
10:33 • 23.06.20Ուզբեկստանի նախագահը կմասնակցի Մոսկվայում վաղը կայանալիք Հաղթանակի զորահանդեսինԺամանման օրակարգի համաձայն՝ առաջին օրը ծրագրված են բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ, որոնց ընթացքում ռուս-ուզբեկական բազմաշերտ համագործակցության մի շարք արդի հարցեր կքննարկվեն։ Հունիսի 24-ին մեր պետության ղեկավարը...
10:32 • 23.06.20Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա…
