Արգենտինայում տղամարդը, կորոնավիրուսի թեմայով ոգեշնչված, մեքենայով միտումնավոր հարվածել է Չինաստանի դեսպանատան դարպասներին (լուսանկար)

11:47 • 23.06.20

Արգենտինայում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը մեքենան վարելիս միտումնավոր հարվածել է Բուենոս Այրեսում Չինաստանի դեսպանատան դարպասներին: Այս մասին տեղեկացնում է clarin.com կայքը:

Տղամարդը հայտարարել է, որ իր մոտ պայթուցիկ ունի, սակայն մեքենայի խուզարկման ժամանակ այն չի հայտնաբերվել: Աղբյուրի տեղեկությամբ՝ դեպքի ժամանակ Չինաստանի դեսպանը դեսպանատանը չի եղել:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ դարպասներին հարվածողը 24-ամյա ուսանող Գաստոն Սանդան է եղել: Դեպքից մեկ օր առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել էր, որ ինքը գիտի «ճշմարտությունը կորոնավիրուսի մասին», և որ կորոնավիրուսի ետևում կանգնած է «ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը»:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածը հոգեկան շեղումներ ունի: Ավելի վաղ նա փորձել էր հանդիպել Չինաստանի դեսպանատան աշխատակիցների հետ` ասելով, որ տեղեկություն ունի կորոնավիրուսի վերաբերյալ:

 

Ataque a la Embajada de China.