Իրադարձային
-ից
-ը
03:35 • 09.06.20Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել դերասան Միխայիլ Եֆրեմովի դեմ՝ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարից հետոՎթարի հետևանքով տուժել էր Lada-ի վարորդը, որը հոսպիտալացվել էր:
02:12 • 09.06.20Հյուսիսային Կորեան երեքշաբթի օրվա կեսից կարգելափակի Հարավային Կորեայի հետ կապի բոլոր ուղիներըՆշվում է, որ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ կապի ուղիներն ամբողջությամբ կարգելափակի հունիսի 9-ին՝ օրվա կեսից:
01:03 • 09.06.20Իրաքի տարածքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել. Sky News ArabiaԱյս պահին ինքնաթիռում եղած հնարավոր բեռի և անձնակազմի թվի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում:
23:57 • 08.06.20Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Իդլիբի ապաէսկալացիոն գոտումԳրոհայինները երկուշաբթի փորձ են կատարել գրավել Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավում գտնվող բնակավայրը, սակայն Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել հարձակումը:
23:54 • 08.06.20Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի համար դատարանը 1.25 մլն դոլարի գրավ է սահմանելՄինեապոլիսի նախկին ոստիկանապետ Դերեկ Չաուվինն այսօր ներկայացել է դատական լսումների, որի ժամանակ դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը 1.25 մլն դոլարի չափով գրավ սահմանելու մասին:
23:42 • 08.06.20Արտակ Ալեքսանյանն ու ընկերը փորձել են հանդարտեցնել ոստիկաններին՝ ասելով, որ ընտանիքներով՝ կանանց հետ են, ինչից հետո ոստիկաններն ըստ ականատեսների՝ ավելի կոշտ արտահայտություններ են արել․ Hraparak .amԱրտակ Ալեքսանյանը միջադեպի արդյունքում գլխի շրջանում վնասվածներ է ստացել, ըստ տեղեկության վնասվել է ականջի թմբկաթաղանթը, նա ենթարկվել է վիրահատության
23:30 • 08.06.20Աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն մեկօրյա ցուցանիշը. ԱՀԿ-ից հայտնում են, որ իրավիճակն աշխարհում վատթարանում էԿիրակի «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի առավելագույն մեկօրյա ցուցանիշն է արձանագրվել համավարակի սկզբից ի վեր:
23:02 • 08.06.201 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում կրկին աճել է ու շարունակում է առաջատար մնալ տարածաշրջանումՀայաստանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը 1 մլն շնչի հաշվով հունիսի 8-ին աճել է 66-ով՝ կազմելով 4497:
22:53 • 08.06.20Ոստիկանները թմրանյութերի ապօրինի իրացման և օգտագործման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Հունիսի 1-ին, ժամը 15.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները Սասունցի Դավթի փողոցից, ապօրինի թմարմիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արարատի մարզի 36-ամյա մի բնակչի:
22:45 • 08.06.20Երևանում տեսախցիկը արձանագրել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից 45-ամյա տղամարդու վրաերթի պահը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. Shamshyan.com (տեսանյութ)Վարորդը, Կ. Ավագյանին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Տեսախցիկն արձանագրել է վրաերթի պահը և ոստիկանները որոնում են փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան:
22:32 • 08.06.20Վրաստանաբնակ մի քանի հայրենակիցներ Հայաստանին նվիրաբերել են շնչառական սարքերՎրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարքեր։
21:23 • 08.06.20Կնոջս զանգել են պոլիկլինկայից ու ասել, թե կորոնավիրուսակիր է, ոստիկանությունից էլ պահանջում են ինքնամեկուսանալ, մինչդեռ նա թեստ չի հանձնել. քաղաքացիԻնֆորմացիան հստակ չէ, բայց մեզ ասում են՝ վարակված եք: Հետո ասացին՝ դե հստակ չէ, պարետատնից են տվել տվյալներ:
21:14 • 08.06.20Ինչպես են ոստիկաններն ասֆալտին պառկեցրել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Արտակ Ալեքսանյանին. Hraparak.am (տեսանյութեր)Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է:
21:07 • 08.06.20ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները ծնկի են իջել և 8 րոպե 46 վայրկյան լռությամբ հարգել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակը (տեսանյութ)Դեմոկրատները ծնկի են իջել այնքան ժամանակ, որքան նախկին ոստիկան Դերեկ Չաուվինը ծնկով սեղմած պահել է Ֆլոյդի պարանոցը, ինչի հետևանքով վերջինս խեղդամահ է եղել:
20:58 • 08.06.20Փրկարարները Քասախի կիրճում՝ կամրջի տակ բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնությունԿամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի (Հեղինե Բ․, ծնված 1965թ․)։
