Հյուսիսային Կորեան երեքշաբթի օրվա կեսից կարգելափակի Հարավային Կորեայի հետ կապի բոլոր ուղիները
Հյուսիսային Կորեայի իշխանությունները երեքշաբթի կարգելափակեն Հարավային Կորեայի հետ կապի բոլոր ուղիներն՝ ի պատասխան հարավկորեական կողմից Հյուսիս քարոզչական թերթիկների ուղարկման: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Այդ քայլը (խմբ.՝ բոլոր կապերի արգելափակումը) կդառնա առաջինը Հարավային Կորեայի հետ կապի բոլոր հնարավոր միջոցների վերջնական ոչնչացման մասին որոշումների և այլ ոչ պետքական գործողությունների դադարեցման ցանկում»,- նշվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ կապի ուղիներն ամբողջությամբ կարգելափակի հունիսի 9-ին՝ օրվա կեսից:










