Իրաքի տարածքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել. Sky News Arabia

01:03 • 09.06.20

ԱՄՆ ՌՕ ուժերին պատկանող С-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Իրաքի տարածքում գտնվող Էտ- Թաջի ռազմաբազայում վայրէջք կատարելիս: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Sky News Arabia-ն:

ТАСС-ի հաղորդմամբ՝ հեռուստաալիքը հղում է տալիս իրաքյան անվտանգության ծառայություններում ունեցած աղբյուրներին:

Այս պահին ինքնաթիռում եղած հնարավոր բեռի և անձնակազմի թվի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում: