Իրադարձային
-ից
-ը
13:40 • 07.06.20Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8984 նոր դեպքՌուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է 8984-ով` հասնելով 467 673-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
13:34 • 07.06.20Փաշինյանի վարչապետ դառնալն ի սկզբանե անհեթեթություն էր, քանզի որակական հատկությունից բացի, երկրի ղեկավար ընտրում են՝ հաշվի առնելով նրա քաղաքականությունը և ապագայի նախագիծը. Ստեփան ԴանիելյանԱյն, որ Նիկոլը պետք է հեռանա, ցանկացած սթափ, կամ գոնե կիսասթափ մարդու պահանջը պետք է լինի (ոչ միայն պահանջն, այլ գործողությունը)։
13:22 • 07.06.20Հայաստանում փետրվարից եղել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր, և այդ պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում. Արսեն ԲաբայանԲԿ ղեկավարը բոլորիս անզգուշությամբ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իրենք սկսել են փետրվար ամսից: Հետևաբար փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր:
13:11 • 07.06.20Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր. Նիկոլ Փաշինյան«Այս տվյալագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ...
12:56 • 07.06.20Երևանի Բուսաբանական այգում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու կախված դի. Shamshyan.comՈստիկաններն ու քննիչները նշված այգում՝ գազատար խողովակից կախված վիճակում հայտնաբերել են Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արամ Ա.-ի դին: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
12:47 • 07.06.20Երբ հայտարարվում է, որ երկրում մահճակալները սպառվել են, նշանակում է, որ առողջապահական համակարգը փլուզվել է. Հայկ ՄարտիրոսյանԵրբ փլուզվում է համակարգը` մահերը դառնում են կրկնակի չարդարացված: Եթե ազատ մահճակալ լինելու պարագայում ծանրագույն հիվանդների կենդանի մնալու շանսերը որոշ մասնագետների կողմից գնահատվում են 20%, ապա փլուզման պարագայում` դրանք դառնում են 0:
12:38 • 07.06.20Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպքՎերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ևս 11 վարակված ապաքինվել է:
12:26 • 07.06.20ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը չի էլ թաքցնում, որ ինքը մարդկանց դատում է` ելնելով քաղաքական նկատառումներից. Միհրան Հակոբյանը դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինԵվ, եթե դատավարություններն անթաքույց քաղաքական են, և դուք` տիկնայք դեսպաններ, համառորեն լռում եք, մի բան պետք է հաստատ իմանաք` վաղը լինելու են հակադարձ դատավարություններ: Դա բնական գործընթաց է, դա բնության օրենքն է:
12:16 • 07.06.20Չկրակելու համաձայնության ներքո, Ալիևը անպատասխան «կրակել է» բոլոր դաշտերում և 2 տարում բարելավելով իր դիրքերը՝ շարունակելով ակնկալել ավելին. Կարեն ԲեքարյանՆման իրավիճակում ելքը միակն է՝ վարչապետն ու իր թիմը ժամ առաջ պետք է հեռանան, նոր եկող իշխանությունն էլ՝ ջանքերի հնարավորից ավելիի լարումով, պետք է փորձի կագնեցնել առկա կործանարար իներցիան:
11:57 • 07.06.20Վանի նահանգում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը ավերվում է գանձագողերի կողմից (լուսանկարներ)Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը գանձագողերի թիրախ է դարձել:
11:49 • 07.06.20Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38-ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր. սպանություն կատարողը ներկայացել է ոստիկանություն. Shamshyan.comՇենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:
11:16 • 07.06.20Կորոնավիրուսից մահացած բոլոր` 13 պացիենտներն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆՄահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
10:40 • 07.06.20Իմ գնահատմամբ հումանիտար աղետի շեմին ենք մոտենում, պետք է համավարակի դեմ պայքարը ձախողածները հեռանան. Տարոն Տոնոյան (տեսանյութ)Իմ գնահատմամբ հոմանիտար աղետի շեմին ենք մոտենում և դրան կհաջորդի անմիջապես պետության անվտանգության սպառնալիքը, իրավիճակի ճիշտ ախտորոշում չի արվել Այս մասին Tertamի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ, ազ
10:28 • 07.06.20Կորոնավիրուսից ուղղակի կամ անուղղակի թվով 259 մահերի պատասխանատուն ՀՀ վարչապետն է. Անդրանիկ ԹևանյանԱռանց գույները խտացնելու կարող ենք ասել, որ մեզանում գործում է գլխակեր իշխանություն, որը հանցավոր անգործության ու ոչ կոմպետենտ քաղաքականության արդյունքում մարդկանց թողնում է առանց բուժօգնության ու դառնում մահվան պատճառ։
10:17 • 07.06.20Փսևդոիշխանությունն ու սպասարկող քարոզչամեքենան մի թեզ են շրջանառում` համավարակը պատերազմ է, իսկ իշխանությունը` առաջամարտիկը. ով քննադատում է վերջինիս անգործությունը` սև է կամ թշնամի. Արման ՍաղաթելյանԵվ քանի լավ առիթ է ռուսերեն դարձվածքները մեջբերելու համար, տեղին է հիշել ևս մեկը` "Кому война, а кому мать родная". Սա նշանակում է, որ պատերազմը ոչ բոլորի համար է աղետ և դժբախտություն, այլ լավ առիթ այլոց դժբախտության վրա
