Փաշինյանի վարչապետ դառնալն ի սկզբանե անհեթեթություն էր, քանզի որակական հատկությունից բացի, երկրի ղեկավար ընտրում են՝ հաշվի առնելով նրա քաղաքականությունը և ապագայի նախագիծը. Ստեփան Դանիելյան

13:34 • 07.06.20

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ֆեյսբուքում» «Մի նոր նիկոլի ու նոր քայլականների համար երկիրը ռեսուրսներ չունի» վերտառութմաբ գրառում է կատարել, որում նշել է.

«Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, ցանկացած սթափ, կամ գոնե կիսասթափ մարդու պահանջը պետք է լինի (ոչ միայն պահանջն, այլ գործողությունը)։ Նրա վարչապետ դառնալն ի սկզբանե անհեթեթություն էր, որովհետև երբ երկրի ղեկավար են ընտրում, բացի նրա մասնագիտական ու որակական հատկություններից, պետք է նաև հստակ լինի, թե նրա միջոցով ինչ քաղաքականություն և ապագայի ինչ նախագիծ ենք ընտրում։

Նույնը պետք է ասել նաև նրա հրաժարական պահանջողների մասին։ Նիկոլը դե ֆակտո տապալված է, սակայն նրա հեռացումը դեռ քիչ է, պետք է սեղանին դրվի նաև նոր կառավարության ապագա քաղաքականության նախագիծն, ինչպես նաև դրա սկզբունքները՝ թեզիսների տեսքով։

Մենք մի նոր նիկոլի ու նիկոլիստների ռեսուրսներ այլևս չունենք»։