Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր. Նիկոլ Փաշինյան

13:11 • 07.06.20

«Այս տվյալագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ՝ 766 դեպք: Վերջին օրվա տվյալներով մահվան 13 նոր դեպք է արձանագրվել: Այսպիսով՝ կորոնավիրուսվ վարակվածների ընդհանուր թիվը հունիսի 7-ին 13 130 է, իսկ մահվան դեպքերի թիվը 272:

Նշենք նաև, որ Վրաստանում այսօր հաստատվել կորոնավիրուսի վարակման մեկ դեպք, հարևան երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 809 դեպք, վարակվածներից 674 մարդ առողջացել է, 13-ը` մահացել: