Իրադարձային
-ից
-ը
13:21 • 02.06.20Փաստաբանների պալատում նախագահի առաջին տեղակալ և աշխատակազմի ղեկավար է նշանակվելՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:
13:11 • 02.06.20Թայվանում ինքնակառավարման համակարգով ընթացող Tesla-ն մխրճվել է կողաշրջված բեռնատարի մեջ (տեսանյութ, լուսանկար)Tesla-ի վարորդը պարզաբանել է, որ ընթանալիս է եղել մոտ 110 կմ/ժ արագությամբ և Autopilot կիսաավտոմատ կառավարման համակարգը միացված։ Նրա խոսքով՝ համակարգը ճանապարհային «խոչընդոտին» չի արձագանքել, ինչի հետևանքով նա ինքն է արգելակել, սակայն արդեն ուշ է եղել։
13:06 • 02.06.20Բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է նվիրաբերել Երևանի նպաստառու ընտանիքների, հաշմանդամություն ունեցող բոլոր 468 անչափահաս երեխաներինԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամի օգնություն է տրամադրել Երևան քաղաքում բնակվող, սոցիալապես անապահով․․․
12:49 • 02.06.20ՌԴ ՊՆ-ն զինծառայողների շրջանում կամավորների է ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համարԱղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր 50 զինծառայող, այդ թվում՝ 5 կին է ընտրվել:
12:40 • 02.06.20Ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում՝ 2018-ից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով. Նարեկ ԹադևոսյանՔաղաքապետարանում դեռևս ինչ-ինչ անձնական պատճառներով աշխատող «հին» գործընկերներիս մաղթում եմ ամուր նյարդեր և հանդուրժողականություն` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը, որն, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթի է:
12:33 • 02.06.20Հունիսի 1-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը. արդեն ներկայացվել է 4745 դիմումԿոչ ենք անում, որ դեռևս չհայտագրված ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։
12:22 • 02.06.20ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ․ զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են․․․
12:18 • 02.06.20Ի՞նչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում. Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հետաքննությունը2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակվել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին` Էմին Մամեդյարովը, 2015 թ. երկու բնակարան է ձեռք․․․
12:17 • 02.06.20Թանկարժեք մեքենաները՝ ԱՄՆ-ում ընթացող ցույցերի թիրախում․ հարձակման է ենթարկվել Mercedes-ի ավտոսրահը, ցուցարարներն այրել են մեքենաները, կոտրել դիմապակիները (լուսանկարներ, տեսանյութ)Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ավտոսրահ ներխուժած խռովարարները հրկիզում մեքենաներից մեկը, բարձրանում մեքենաների վրա, կոտրում դիմապակիները և ներկերով պատում թանկարժեք սպիտակ մեքենաները։
12:12 • 02.06.20Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպքՎրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
12:12 • 02.06.20Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 101-ամյա կինը դուրս է գրվել հիվանդանոցիցՀետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:
12:11 • 02.06.20Ռեփեր Դրեյքն իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ-ում ցուցարարներին և 100 000 դոլար նվիրատվություն է կատարել (լուսանկարներ)33-ամյա աստղը հետևել է Mustafa the Poet մականվամբ հայտնի երգչի՝ իր սեփական աջակցությունը բողոքի ակցիայի մասնակիցներին ցուցաբերելու հորդորներին։
12:10 • 02.06.20Սևանա լճի շրջակայքում ապօրինի շենք-շինությունները կապամոնտաժվեն. Շրջակա միջավայրի փոխնախարար (տեսանյութ)Տեղի է ունենում Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանի մամուլի ասուլիսը։ Վերջինս անդրադառնում է հարցին՝ ինչու է կանաչում Սևանա լիճը։
11:58 • 02.06.20Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվԻմ աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում նաև Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Covid-19 համավարակի դեմ պայքարում և դրա ծանր հետևանքները հաղթահարելու գործում՝ մաղթելով տոկունություն ու համբերություն:
11:51 • 02.06.201 մլն մարդու հաշվով մահերի թվով այսօր գերազանցեցինք աշխարհի միջին թիվը, ՀՀ-ում 1 միլիոն մարդու հաշվարկով մահացել է 53 հոգի, Վրաստանում այդ թիվը 3 է, Ադրբեջանում՝ 7. Անդրանիկ ԹևանյանԲայց նույնիսկ եթե հիմք ընդունենք ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած մահվան թվերը՝ 158, ապա մենք շատ սարսափելի ու ողբերգական պատկեր ունենք աշխարհի մակարդակով։ Էլ չասած հարևանների համեմատ»,-գրել է նա։
