Փաստաբանների պալատում նախագահի առաջին տեղակալ և աշխատակազմի ղեկավար է նշանակվել

13:21 • 02.06.20

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից:

Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ պալատի նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար: