Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 796-ի: Օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 10 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 634-ի:
Համաճարակի սկզբից Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 12 մարդ:
2508 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, 300 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 383 829 է, մահացել է 377 790 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










