Իրադարձային
-ից
-ը
12:18 • 29.05.20Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտելՎերջինիս տնից 700 մետր հեռավորության վրա գտնվող հողամասում ոստիկաններն ու Ռեքսո անունով շունը գտել են 248 կիլոգրամ 200 գրամ քաշով հերոին, որը 480 փաթեթներով և 8 պարկերով թաղված է եղել հողում:
12:16 • 29.05.20Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարըՆշվում է, որ արհեստական շնչառական համակարգերի (ԱՇՀ) շուրջ ստեղծված սկանդալը սկսվել է դրանց՝ երկիր ժամանելու հաջորդ օրը, երբ բժիշկները հայտարարել են, որ ապրանքն Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած պահանջներին չի համապատասխանում...
12:02 • 29.05.20Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպքՕրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 3 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 576 է: Մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 12 է:
11:52 • 29.05.20Թրամփը սպառնացել է իր վերահսկողության տակ վերցնել Մինեապոլիսը, որտեղ սևամորթի դաժան սպանության ֆոնին զանգվածային անկարգություններ են տեղի ունենում (լուսանկարներ, տեսանյութեր)Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեքոբ Ֆրեյին «թույլ» որակելով, սպառնացել է իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։
11:27 • 29.05.20Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին (տեսանյութ)Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանը: Նա նշեց, որ թեև չի ցանկանում վիրավորել․․․
11:10 • 29.05.20ՊԵԿ-ում շոու բիզնեսի ընդամենը 2 ներկայացուցչի վերաբերյալ է քրեական գործ հարուցվածՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարությում քննվում է կատարողական արվեստի բնագավառում գործունեություն իրականացնողների վերաբերյալ թվով 2 քրեական գործ, որոնց մասով․․․
11:08 • 29.05.20Կորոնավիրուսից մահացած 7 պացիենտներից մեկը՝ 56-ամյա կին, ուղեկցող քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆՄահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
10:57 • 29.05.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8676 է, մահվան դեպքերինը՝ 165Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման
10:57 • 29.05.20ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Բունդեսթագի վրա կատարված հաքերային հարձակման պատճառովԳերմանական ԱԳՆ-ն վստահեցնում է, որ հարձակումը կատարել է ART28 խմբի անդամ Դմիտրի Բադինը, որն այն ժամանակ եղել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից: ԱԳՆ-ն հայտարարել է, որ ապացույցներ ունի, սակայն չի հրապարակել դրանք:
10:37 • 29.05.20Թուրքիայում պարետային ժամը չեղարկվել է 18-20 տարեկանների համարԹուրքիայում չեղարկվել է պարետային ժամը 18-ից 20 տարեկան անձանց համար, մինչև 18 տարեկանների և 65-ից բարձրների համար այն մեղմացվել է
10:22 • 29.05.20«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում միմյանց են բախվել 5 ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
10:13 • 29.05.20ՃՏՊ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. «Nissan Xterra»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվել Գետիկ գետի ափամերձ հատվածըՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
10:10 • 29.05.20ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո կրքերը չեն հանդարտվում. հարյուրավոր ցուցարարներ շենքեր են հրդեհել (լուսանկարներ)ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքն արդեն երրորդ գիշերն է ուշքի չի գալիս Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով անցկացվող ցույցերից. այստեղ ցուցարարների գործողությունները հանգեցրել են հրկիզումների, այդ թվում` ոստիկանական բաժանմունքում, գրում է The Guardian պարբերականը:- 09:36 • 29.05.20Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնում է կադրային նոր նշանակումների մասին։
06:20 • 29.05.20Տեսնենք՝ ինչ կստացվի. Թրամփը չի բացառել հնարավորության դեպքում փակել Twitter-ըԻնչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը:
