Իրադարձային
-ից
-ը
16:33 • 29.05.20Ոստիկանությունը Երևանի վարչական շրջաններում իրականացրել է հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն (տեսանյութ)Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում։
16:14 • 29.05.20«Եթե ատելության հողի վրա հարձակումները ոչ թե եկեղեցիների, այլ մզկիթների վրա կատարվեին, կշարունակեի՞ք լուռ մնալ». Կարո Փայլանը հարցում է ուղղել Թուրքիայի փոխնախագահինՆախագահը չպետք է լռի ատելության հողի վրա կատարված հարձակումների մասով: Ատելության հողի վրա կատարված և չդատապարտված հանցանքները կրկնվող հանցանքներ են: 2020 թվականի մայիսի 26-ին ատելության հողի վրա ևս մի հարձակում է տեղի ունեցել...
15:39 • 29.05.20Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր«Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել։ Փա՛ռք Աստծո, որ խուսափեցինք դրանից, չփակեցինք»,- նշել է նա Մինսկում տրակտորի գործարան կատարած այցի ժամանակ։
15:38 • 29.05.20Որոշ տնտեսվարողներ խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները. մարզերում 24 ժամով կասեցվել է հանրային սննդի մոտ մեկ տասնյակ կազմակերպության գործունեությունԿարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:
15:33 • 29.05.20Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվելՄոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը` հղում տալով ՌԴ իրավապահ մարմիններում աղբյուրին:
14:50 • 29.05.20Մարմաշենում 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալվել է 17-ամյա համագյուղացին. համայնքապետՇիրակի մարզի Մարմաշեն գյուղում մայիսի 27-ին մահացած Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 20-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել …
14:48 • 29.05.20Կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ինքնավստահությունը տեղին չէ. որպես պետություն այս պատերազմում պարտվում ենք. Դանիել Իոաննիսյանը՝ սահմանափակումներին չվերադառնալու մասինՄեր կառավարությունը համավարակը կանխելու միջոցների հարցում օրինակ է վերցնում այնպիսի երկրներից, որոնց կիրառումը Հայաստանում իրատեսական չէ:
14:29 • 29.05.20«Սպիտակները սևերի նկատմամբ առավելություն չունեն». Էրդողանը դատապարտել է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանությունը«Թուրքիան միշտ և բոլոր պայմաններում դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի անմարդկային գործողության»,-գրել է Էրդողանը:
14:21 • 29.05.20Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրենՀարցին, թե արդյո՞ք ճանապարհի փակումը կապված է երեկ Դենդրոպարկ այցելած քաղաքացիների մեծ թվի հետ, տնօրենը պատասխանեց, որ հնարավոր է սանիտարական …
14:00 • 29.05.20Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ումՎարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։
13:20 • 29.05.20Այսօր ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում, վաղվանից տեղումները կդադարենՄայիսի 29-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:17 • 29.05.20«Թուլությունը ճգնաժամի ընթացքում մեկ ուրիշին մեղադրելն է»․ ցույցերի կենտրոն դարձած Մինեապոլիսի քաղաքապետը պատասխանել է Թրամփի՝ իրեն «թույլ» անվանելու մասին հայտարարությանը«Թուլությունը գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելուց հրաժարվելն է։ Թուլությունը ճգնաժամի ընթացքում որևէ այլ մեկին մեղադրելն է։ Դոնալդ Թրամփը որևէ բան չգիտի Մինեապոլիսի ուժի մասին։ Մենք չափազանց ուժեղ ենք։ Այո՛, հիմա դժվար ժամանակներ են, սակայն սա էլ կհաղթահարենք...
13:12 • 29.05.20Հնդիկ քահանան աստվածուհու «հրամանով» գլխատել է աղոթող տղամարդունՀետագայում պարզվել է, որ 70-ամյա հոգևորականը՝ Սանսարի Օջհան, իրականում տարաձայնություններ է ունեցել 55-ամյա զոհի հետ: Վեճը եղել է գյուղի ծայրամասում գտնվող մանգոյի այգու շուրջ:
12:51 • 29.05.20Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էրՌեժիսորի կինը` հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտել է Ալեքսանդրայի դերը, նույնպես վարակված է կորոնավիրուսով, նրա վիճակի մասին տեղեկություններ գրեթե չկան:
12:27 • 29.05.20Փրկարարները հայտնաբերել են Նարեկ գյուղի մոտ մոլորված քաղաքացիներին, 40-ամյա մայրը եղել է 3 երեխաների հետՄայիսի 28-ին, ժամը 18։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» կոչվող նախկին բնակավայր տանող հատվածում քաղաքացիները (մայր և 3 երեխա) մոլորվել են։
