Հնդիկ քահանան աստվածուհու «հրամանով» գլխատել է աղոթող տղամարդուն

13:12 • 29.05.20

Հնդկաստանում քահանան մոտեցել է տաճարում աղոթող տղամարդուն ու մանգաղով գլխատել նրան: Ավելի ուշ ինքնակամ ոստիկանություն ներկայացած հոգևորականն ասել է, որ հավատացյալին սպանել է Բրահմանի աստվածուհու թելադրանքով, որպեսզի դրանով վերջ դնի աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակին:

Ինչպես նշում է Hindustan Times-ը, դեպքը տեղի է ունեցել Օրիսա նահանգում՝ Բրահմանի աստվածուհու տաճարում:

Հետագայում պարզվել է, որ 70-ամյա հոգևորականը՝ Սանսարի Օջհան, իրականում տարաձայնություններ է ունեցել 55-ամյա զոհի հետ: Վեճը եղել է գյուղի ծայրամասում գտնվող մանգոյի այգու շուրջ:

Մարդասպանը ձերբակալվել է: