Իրադարձային
-ից
-ը
19:05 • 19.05.20Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՀայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ…
18:47 • 19.05.20Անհեթեթ լուրերով մեզ չդիմեք՝ դե հերքեք, որ դիմակի մեջ «փայ» չեք մտնում, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, ապացուցեք, որ ուղտ չեք. վաղն էլ ասելու են՝ ընդմիջման ժամին մարդ է ուտում. Նիկոլ ՓաշինյանԵս այստեղ ինչի՞ համար եմ նստել: Դուք եք բերել ինձ այստեղ նստեցրել, ինչի համար եք բերել, որ ես ռեկե՞տ անեմ, եթե այո, ուրեմն՝ անում եմ:
18:37 • 19.05.20Եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսի 10 000, հունիսի 12-ին՝ 20 000, հունիսի վերջին՝ մոտավորապես 30 000 դեպք՝ հարյուրավոր մահերով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ երբ գրեթե բոլոր սահմանափակումները վերացված են, պետք է մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերի՝ այս իրավիճակը հաղթահարելու համար
18:32 • 19.05.20Ծննդյան տոնի առթիվ իսկական անակնկալի են արժանացել Շահումյանի շրջանի զույգ երեխաները, ովքեր, որպես կորոնավիրուսով վարակվածներ, գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում (տեսանյութ)Կարևորը բարձր տրամադրությունն ու շուրջբոլորը հոգատար մարդկանց առկայություն է, և տոնը, իսկապես, ստացված է:
18:19 • 19.05.20Արսեն Թորոսյանն, ըստ էության, հերքելով պետության գոյությունը՝ շարունակում է մնալ նույն պետության գործադիր իշխանության պաշտոնյա` նախարար. Ստեփան ԴանիելյանԿառավարության անդամը` նախարարը, հայտարարում է, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, հետո հրաժարվում է կատարել դատարանի որոշումը, սակայն մնում է իր պաշտոնին…
18:11 • 19.05.20Միշուստինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել ՌԴ վարչապետի պարտականությունների կատարմանըՄիշուստինն արդեն առցանց հանդիպում է անցկացրել գործընկերների հետ և պատրաստվում է նախագահի հետ խորհրդակցությանը:
18:07 • 19.05.20Մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն, որին ներգրավված են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերՄայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով:
17:34 • 19.05.20Դիմակ չկրելու համար տուգանվելու են բոլորը. չասեք՝ սոցիալապես վատ վիճակում եք. վատ վիճակու՞մ եք, պահե՛ք կանոնները. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նա նշեց, որ եթե կորոնավիրուսի դինամիկան չկոտրվի, ամեն օր տասնյակ, հարկուրավոր մարդիկ են մահանալու, և ստիպված են լինելու դար
17:18 • 19.05.20«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը մայիսի 20-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն՝ դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու․ հայտարարությունՄիաբանությունը հրավիրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Արթուր Դանիելյանի ասուլիսին, որը տեղի կունենա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո:
16:53 • 19.05.20Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսակետում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող և Մեղրիի սահմանային անցակետից օգտվող վարորդներին,․․․
16:47 • 19.05.20Զինծառայությունից կենսաթոշակի իրավունքով արձակված և զինծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն․ ՊՆԱջակցությունը կտրամադրվի ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության․․․
16:43 • 19.05.20ԳՇ պետ Արտակ Դավթյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալԳեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է․․․
16:38 • 19.05.20Մոլդովայի նախագահն առաջարկել է ԵԱՏՄ-ի միջոցառումների մի մասն անցկացնել ՔիշնևումՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մայիսի 19-ին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ապահովել ԵԱՏՄ միջոցառումների մի մասի անցկացումը Քիշնևում, ինչը հնարավորություն կտա հանրապետությունում ժողովրդականացնել եվրասիական ինտեգրումը:
16:09 • 19.05.20Թուրքիայի 15 նահանգում երկարաձգվել է մուտքի և ելքի արգելքըԵրկրի 31 նահանգում ելումուտի արգելք սահմանելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր ապրիլի 3-ին: Հետագայում ևս երկու անգամ այդ արգելքը երկարաձգվել է, սակայն նահանգների թիվը կրճատվել և հասել է 15-ի:
16:09 • 19.05.20Շիրակի մարզում Արգիշտի Քյարամյանի հետ դատախազ աշխատած Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետԱրթուր Պողոսյանը 2016-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում, նրանք մտերիմներ են:
