Թուրքիայի 15 նահանգում երկարաձգվել է մուտքի և ելքի արգելքը
Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայի 15 նահանգում մինչև հունիսի 3-ը ներառյալ 15 օրով երկարաձգվել է մուտքի և ելքի արգելքը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Երկրի 31 նահանգում ելումուտի արգելք սահմանելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր ապրիլի 3-ին: Հետագայում ևս երկու անգամ այդ արգելքը երկարաձգվել է, սակայն նահանգների թիվը կրճատվել և հասել է 15-ի: Այդ նահանգներն են` Անկարան, Բալըքեսիրը, Բուրսան, Էսքիշեհիրը, Գազիանթեփը, Ստամբուլը, Իզմիրը, Կայսերին, Քոջաելին, Քոնյան, Մանիսան, Սաքարիան, Վանը, Սամսունը և Զոնգուլդաքը:
Սահմանափակումները գործում են մինչև հունիսի 3-ի ժամը 24:00-ն:










