Շիրակի մարզում Արգիշտի Քյարամյանի հետ դատախազ աշխատած Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ
Լոռու մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նշենք, որ Tert.am-ին հայտնի է, որ Արթուր Պողոսյանը 2016-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում, նրանք մտերիմներ են: Այնուհետև Արթուր Պողոսյանը տեղափոխվել է Լոռու մարզի դատախազություն, իսկ այժմ՝ ԱԱԾ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնից:










