ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից

14:33 • 19.05.20

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»,- նշել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։