Իրադարձային
-ից
-ը
11:04 • 10.05.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3313 է, մահվան դեպքերինը՝ 45Մեկ օրում առողջացածների թիվը 58 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1325, փաստացի բուժվողներինը՝ 1928: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 31590 քաղաքացի:
10:54 • 10.05.20ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կան տուժածներՓրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
10:47 • 10.05.20«Կորոնավիրուսը սրանք են բերել». Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռըՍտամբուլի Բաքըրքյոյ թաղամասում մայիսի 8-ին անհայտ անձը փորձել է այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը:
10:41 • 10.05.20Մայիսի 10-ին ձյուն՝ Աշոցքում․ իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չեմ հիշում․ Գագիկ ՍուրենյանՄայիսի 10-ին ձյուն Աշոցքում։ Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չեմ հիշում։ Լուսանկարը՝ Զավեն Պողոսյանի
10:23 • 10.05.20Հրդեհ՝ Նոր Խարբերդի ամառանոցներումՀրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին, մարվել՝ 17։04-ին։ Այրվել են ոչ բնակելի տան ննջասենյակի հատակը (2 քմ) և կենցաղային աղբ։
10:04 • 10.05.20ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համարՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
06:50 • 10.05.20Երևանում և մարզերից մեկում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է...
06:19 • 10.05.20Գերմանիայի ռեստորաններից մեկում հատուկ գլխարկներ են տրամադրվել՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով (տեսանյութ)Հաճախորդներից ոմանք նշել են, որ գլխարկներն այնքան էլ հարմար չեն, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով` օգտակար են:
05:30 • 10.05.20Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսը կանհետանա առանց պատվաստանյութի. TACCԱՄՆ առաջնորդը հավելել է, որ իր խոսքերը հիմնված են բժիշկների ասածների հիման վրա:
04:52 • 10.05.20Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 280 000-ը, վարակվածներինը՝ 4,1 մլն-ը. WorldometersԻրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ այս պահին վարակված է 4,100,729 մարդ, նրանցից ապաքինվել է 1,441,475-ը, ակտիվ վարակակիր է 2,378,823-ը:
04:21 • 10.05.20Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Nissan-ը, Opel-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր. Shamshyan.com1 հոգի գլխի մասում ստացված վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
03:14 • 10.05.20Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հատել է 10 000-ը. РИА НовостиԲրազիլիայում կորոնավիրուսով վարակված է 155 939 մարդ, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 10 611 մարդ:
02:31 • 10.05.20ԱՄՆ գիտնականներն զգուշացնում են՝ Մարս մոլորակից կարող են վարակներ ներթափանցել Երկիր. Daily MailԳիտնականը նշել է, որ անհրաժեշտ է մշակել որոշակի ծրագիր, որը կկանխի մեկ այլ մոլորակի վիրուսները հողից, տիեզերանավերից, ինչպես նաև տիեզերագնացներից Երկիր հասնելու վտանգը:
01:55 • 10.05.20Ֆիլիպիններում 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԷպիկենտրոնը գտնվել է Սան Դիեգո շրջանից 10 կիլոմետր հեռավորության վրա, խորությունը եղել է 86,9 կիլոմետր:
01:19 • 10.05.20ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համարԱրագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
