Գերմանիայի ռեստորաններից մեկում հատուկ գլխարկներ են տրամադրվել՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով (տեսանյութ)
Գերմանիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով սահմանված սահմանափակումները մեղմացվել են, և ռեստորանները կրկին իրենց դռներն են բացել հաճախորդների առաջ: Բայց կան կանոններ, որոնք, այդուհաներձ, պետք է պահպանել: Դրանցից մեկն էլ սոցիալական հեռավորությունն է:
Ինչպես հայտնում է Ren TV-ն, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, ռեստորաններից մեկում հաճախորդներին են բաժանվել հատուկ գլխարկներ, որոնք մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ իրար: Հաճախորդներից ոմանք նշել են, որ գլխարկներն այնքան էլ հարմար չեն, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով` օգտակար են:
Հավելենք, որ վերջին տվյալների համաձակն՝ Գերմանիայում վարակված է ավելի քան 171 000 մարդ, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 549 մարդ, ապաքինվել 143 300-ը:










