Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 280 000-ը, վարակվածներինը՝ 4,1 մլն-ը. Worldometers

04:52 • 10.05.20

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 280 431 մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:

Իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ այս պահին վարակված է 4,100,729 մարդ, նրանցից ապաքինվել է 1,441,475-ը, ակտիվ վարակակիր է 2,378,823-ը:

Վարակվածության ցուցանիշով ողջ աշխարհում առաջատար է ԱՄՆ-ն՝ 1,347,309, որին հաջորդում են Իսպանիան՝ 262 783, Իտալիան՝ 218 168, Մեծ Բրիտանիան՝ 215 260, Ռուսաստանը՝ 198 676, Ֆրանսիան՝ 176 658, Գերմանիան՝ 171 324:

Մահացության ցուցանիշով առաջատարը կրկին ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորանավիրուսը համավարակ է հայտարարել: