Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3313 է, մահվան դեպքերինը՝ 45

11:04 • 10.05.20

Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:

Վարակվածների ընդհանուր թիվը 3313 է, մահացածների թիվը՝ 45:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 58 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1325,  փաստացի բուժվողներինը՝ 1928: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 31590 քաղաքացի: