Իրադարձային
-ից
-ը
22:23 • 16.10.26Վանաձորում բшխվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտումՎթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
21:52 • 16.10.26Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրըԸնթերցելով ընդունված հռչակագիրը, նշել եմ, որ դրա առանցքային ուղերձը հստակ է՝ քաղաքական հանձնառություններից անցում կատարել չափելի գործողությունների և շոշափելի արդյունքների։
21:20 • 16.10.26Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրшվորներից մեկը անչափահաս էՎթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
21:12 • 16.10.26Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիանԱյսօր Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել ենք Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել են աշխարհի 16 երկրներ։
21:04 • 16.10.264 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով․ Ջուլիետա ԱզարյանԵրեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։ Համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, ինչպես նաև օդի անբավարարության զգացում և գլխապտույտ: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն:
20:11 • 16.10.26«Մուլտի ուելնես» մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլորի չափից ավելի արտահոսք է եղել․ շտապօգնություն են կանչել․ պարզաբանումԱվելի վաղ Makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել, և երեխաներ են վատացել։
19:31 • 16.10.26Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
19:22 • 16.10.26Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 106 անձ (տեսանյութ)Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված հանցավոր հակում ունեցող 106 անձիք։
19:12 • 16.10.26«Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը (տեսանյութ)Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մուլտի Ուելնեսում», շտապօգնություն է ժամանել:
18:24 • 16.10.26Կասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք թարխունի համով», «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների, արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
16:40 • 16.10.26Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրելԿողմերը կարևորել են համապատասխան ենթական կառույցների գործունեության շրջանակում մայրենի լեզվի կենսունակության ապահովմանն ուղղված գործունեությունը:
16:19 • 16.10.26«Հայփոստ»-ը մերժում է Բաքվում պահվող հայերին նամակներ փոխանցելը. Սիրանուշ ՍահակյանՆամակները հավաքագրվել են և ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
16:01 • 16.10.26Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասինՎարչապետն ընդգծեց, որ հակամարտությունները շատ դեպքերում բացառում են երկրների համագործակցությունը կենսաբազմազանության տրամաբանության մեջ և սրանով հասցված վնասներն էլ ավելի մեծ ազդեցություն են ստանում:
15:46 • 16.10.26Թուրքիայի նախագահի երախտիքն եմ հայտնում ՀՀ-ին և շնորհակալություն հայտնում. թուրք նախարարԹուրք նախարարը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու COP17-ին։
15:23 • 16.10.26Գյումրիում կասեցվել է գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Քնարիկ Հարությունյանին պատկանող:
