Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրшվորներից մեկը անչափահաս է

21:20 • 16.10.26

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները, Արտակ Ղ․-ի ուղևոր Նարինե Հ․-ն, Վաչիկ Գ․-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Քրիստինե Մ․-ն և 17-ամյա Լ․ Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։