Իրադարձային
-ից
-ը
10:56 • 06.04.20Իռլանդիայի վարչապետը կորոնավիրուսի համավարակի պայմաններում շաբաթվա մեջ մեկ օր որպես բժիշկ կաշխատի. The Irish TimesՄարտին կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժիշկների հավաքագրման մասին հայտարարությունից հետո նա որոշում է կայացրել կրկին միանալ բժիշկների թիմին։ Նշվում է, որ Վարադքարը յոթամյա բժշկական կրթություն ունի, որը ստացել է Դուբլինի բժշկական քոլեջներից մեկում։
10:47 • 06.04.20Եթե առաջիկա օրերին ևս կորոնավիրուսի քիչ դեպքեր արձանագրվեն, կգնանք սահմանափակումների մեղմացման. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի տարածման մասին:
10:33 • 06.04.20ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի»Նրա խոսքով՝ վարակվածների մեծ մասի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում և տենդ է նկատվում։ Հիվանդների մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մոտ 38 աստիճան։
10:32 • 06.04.20«Հնդկական երկաթուղիները» բուժաշխատողների համար պաշտպանիչ հագուստ կարտադրի, վագոնները կձևափոխվեն ախտահանված «հիվանդասենյակների»Նրա խոսքով՝ պաշտպանիչ հանգուստը հիմնակնում կարտադրվի բուժաշխատակիցների համար։ Բացի այդ, ավելի վաղ նախարարը հայտել էր, որ հին գնացքները վերափոխվելու են հիվանդների համար շարժական պալատների։
10:24 • 06.04.20Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվելԱպրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային․․․
10:05 • 06.04.20Համաճարակաբանները ստուգայց են կատարել Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտներում՝ ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջներըԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»․․․
09:58 • 06.04.20ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն աշխարհում․ CNN«Չորս տարեկան էգ մալայական վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրա, նրա քրոջ՝ Ազուլի, երկու ամուրյան վագրերի և երեք աֆրիկյան առյուծների մոտ չոր հազ է նկատվում, լիահույս ենք, որ նրանք բոլորը կկազդուրվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։
09:42 • 06.04.20«Վրաստանն առաջիններից մեկը կլինի, որ կստանա կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը». Վրաստանի առողջապահության նախարարՆախարարի խոսքով` Վրաստանի կառավարությունն այս հարցով համագործակցում է և՛ դեղամիջոցն արտադրող ընկերության, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
09:30 • 06.04.20Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյանն առաջարկում է ավելացնել թեստավորվողների քանակը, հանրային վայրերն ախտահանել, ապահովել մարդկանց սոցիալական կարիքներըԱնցած շաբաթ Երևանի ավագանու մի «սրամիտ» անդամ փորձեց ծաղրել Վրաստանում փողոցների ախտահանումը, այնինչ դա խելամիտ միջոց է, անհրաժեշտ է ախտահանել բոլոր այն վայրերը…
09:25 • 06.04.20Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն․ «ՌԻԱ Նովոստի»«Ջոնսոնը շտապ հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացնելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:
09:20 • 06.04.20Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 574-ի, կա 27 069 ախտահարվածԹուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3135 դեպք, մահացել է 73 մարդ, այսպիսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 27 069-ի, զոհերի ընդհանուր թիվը 574-ն է, առողջացած և հիվանդանոցներից դուրս գրված անձինք 1042-ն են:
08:38 • 06.04.20Չինաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 39 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 1 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»Ընդհանուր առմամբ Չինաստանում այժմ կա կորոնավիրուսի 951 վարակակիր, 22-ը գտնվում են ծանր վիճակում, 258 մարդ ապաքինվել է:
23:41 • 05.04.20Վիրուսաբանը նշել է, թե որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА НовостиԲժշկի խոսքով՝ չոր շոգը չի նպաստում COVID-19-ի տարածմանը: Սակայն Սեմյոնովն ընդգծել է, որ ներկա պահին առկա տվյալները դեռևս բավարար չեն այդ ենթադրությունը ստուգելու համար:
23:32 • 05.04.20Վրաստանի շուկաներից մեկում սկսել են փողն ախտահանել արդուկի օգնությամբ. Новости-ГрузияԵթե գնորդը հրաժարվի կանխիկ գումարի ախտահանումից, նրան ներս չեն թողնում:
23:02 • 05.04.20Իտալիայում մեկ օրում 525 մարդ է մահացել կորոնավիրուսից. ТАССԻտալիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 128 948-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 91 246 մարդ:
