Իրադարձային
-ից
-ը
22:48 • 05.04.20Հնդկաստանում փորձել են վաճառել աշխարհի ամենաբարձր արձանը՝ «կորոնավիրուսի դեմ պայքարի համար». The Indian ExpressՀուշարձանը գնահատվել է 300 մլրդ ռուփի (մոտ $4 մլրդ): Հայտարարությունը տեղադրվել է ապրիլի 4-ին, սակայն մեկ օր անց նահանգի իշխանությունները նոր նկատել են այն և դիմել ոստիկանություն:
22:34 • 05.04.20Առաջիկա շաբաթն ամենադժվարն ու տխուրն է լինելու ամերիկացիներից շատերի համար. ԱՄՆ գլխավոր վիրաբույժ. CNNՊաշտոնյաները զգուշացնում են, որ հաջորդ երկու շաբաթներն առավել վճռորոշ են լինելու վիրուսի տարածումը կանխելու գործում:
22:28 • 05.04.20ՀՀ-ում կորոնավիրուսը տարածվում է անկասելի տեմպերով, այլևս պարզ է՝ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ որևէ կերպ ազդելու գործընթացի վրա. ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակի. Հրանտ ԲագրատյանԲագրատյանի խոսքով՝ խայտառակ վիճակում է Երևանը։ Փողոց չի լվացվում, մայթերը չեն ախտահանվում, շքամուտքերն ու լիֆտերը` նույնպես։
21:49 • 05.04.20Հռոմի պապը Ծաղկազարդի տոնին նվիրված սուրբ պատարագ է մատուցել դատարկ եկեղեցումՀռոմի քահանայապետը պատարագի ժամանակ դիմել է երիտասարդներին՝ հորդորելով նրանց չվախենալ իրենց կյանքի համար և պայքարել առաջին գծում:
21:30 • 05.04.20Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներՊարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ «Արմենպրես»ի հաղոր
21:01 • 05.04.20Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 584-ի. РИА НовостиՆշվում է, որ նոր հիվանդներին տեղափոխել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներ: Նրանցից 14-ի վիճակը ծանր է գնահատվում, 21-ի վիճակը՝ միջին ծանրության:
20:47 • 05.04.20Քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների կատարման ընթացքը. վարչապետն առաջարկել է շարունակել բոլոր 9 միջոցառումների մշտադիտարկումըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները:
20:28 • 05.04.20Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ«Այն քաղաքացին, ով ՀՀ-ից մուտք էր գործել Արցախ և օրեր առաջ մեկուսացվել էր Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում, փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին»:
20:20 • 05.04.20Երևանում ծեծի է ենթարկվել պետգույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»-ի տնօրենը. Shamshyan.comMercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի 375 ՏՏ 60 համարանիշի ավտոմեքենայի վարորդին:
19:54 • 05.04.20Շվեդիայում շատերի համար կյանքն ընթանում է այնպես, ինչպես մինչև համաճարակն էր՝ ելնելով կառավարության դիրքորոշումից, կարծում եմ դա թույլ կառավարման հետևանք է․ Շվեդիայի խորհրդարանական (տեսանյութ)Իրավիճակը Շվեդիայում մեզնից շատերի համար անսովոր է, և տարբերվում է այն վիճակից, որին որ մենք սովոր ենք։ Այս մասին Արմնյուզ ՀԸ եթերում Սամվել Ֆարմանյանի հետ զրույցում ասել է շվեդ խորհրդարանական, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ Բյորն Սյոդերը։
19:43 • 05.04.20Կարևոր է, որ մի քանի հոգի ջուրը չգցեն տասնյակ հազարավոր ուսուցիչների այս օրերի աշխատանքը և հսկայական ջանքերը. Արայիկ ՀարությունյանԱյսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում:
19:32 • 05.04.20Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. ստեղծված իրավիճակը ձնծաղիկն է այն սողացող աղետի, որի մասին երկու տարի է` խոսվում է. Միհրան ՀակոբյանՔաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին:
19:23 • 05.04.20Գյումրիում արձանագրվել է էլեկտրահարության դեպք. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՇտապ բուժօգնության մեքենայով ապրիլի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել էլեկտրահարված 2 տղամարդ։
19:16 • 05.04.20Իտալացի քահանան կիրակնօրյա պատարագ է մատուցել՝ եկեղեցում տեղադրելով կարանտինի մեջ գտնվող հավատացյալների լուսանկարները. CNNԻտալիայի Լոմբարդիա մարզում, որն ամենից շատ է տուժել կորոնավիրուսից, քահանան կիրակնօրյա պատարագն անցկացրել է դատարկ եկեղեցում, սակայն հավատացյալների ներկայությունն ապահովելու համար նստարաններին տեղադրել է ծխականների լուսանկարները:
18:58 • 05.04.20Վարակի տարածման ինտենսիվության գործակցի նվազեցմամբ միայն կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումներն ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին. Տիգրան ԱվինյանԱյս ամենի արդյունքում կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:
