Իռլանդիայի վարչապետը կորոնավիրուսի համավարակի պայմաններում շաբաթվա մեջ մեկ օր որպես բժիշկ կաշխատի. The Irish Times
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը որոշում է կայացրել շաբաթվա մեջ մեկ անգամ երկրում կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար որպես բժիշկ աշխատել, այս մասին հայտնում է irishtimes.com կայքը։
Նշվում է, որ կառավարության ղեկավարը վերականգնվել է բժիշկների ազգային ռեեստրում 2013 թվականին քաղաքականություն մտնելու համար այնտեղից հեռացվելուց հետո։ Մարտին կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժիշկների հավաքագրման մասին հայտարարությունից հետո նա որոշում է կայացրել կրկին միանալ բժիշկների թիմին։ Նշվում է, որ Վարադքարը յոթամյա բժշկական կրթություն ունի, որը ստացել է Դուբլինի բժշկական քոլեջներից մեկում։
Հայտնի է, որ գործող վարչապետը ծնվել և մեծացել է բժիշկների ընտանիքում։ Հայրը բժիշկ թերապևտ է, իսկ մայրը՝ բուժքույր։
Իռլանդիայում, վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվել է 4994 մարդ, որից 158-ը՝ մահվան ելքով։










