Իրադարձային
-ից
-ը
14:27 • 01.03.20Մենք չենք կարող դառնալ պանիկայի կղզյակ, պետք է պատրաստ լինենք, քանի որ առաջիկայում եղած սահմանափակումները կվերացվեն. Չինաստանում կորոնավիրուսը գնում է անկման. Ա. ԹորոսյանԵս ուզում եմ ասել՝ կարիք չկա վախենալու, այն ինչ արվում է, առավել է քան պետք է արվեր:
14:22 • 01.03.20Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է մոտ 87 000-ի. լրատվամիջոցներԱռավել տագնապալի է իրավիճակը Հարավային Կորեայում (3736 վարակակիր, մահվան 18 դեպք), Իրանում (մահվան 43 դեպք) և Իտալիայում (1128 վարակակիր, մահվան 29 դեպք):
14:02 • 01.03.20Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս պահին Իտալիայից Հայաստան չվերթները չեղարկելու և դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Արսեն Թորոսյան (տեսանյութ)Ավելի կարևոր բան, քան մեր քաղաքացիների առողջությունն է, չկա, ամեն ինչ բխելու է դրանից, բայց որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված և ոչ թե պարզապես պահանջված:
13:55 • 01.03.20Իշխանությունից պահանջում ենք դուրս գալ առօրյա հոգեվիճակից, սթափվել և արդյունավետ քայլեր կատարել բնակչության պաշտպանության նպատակով. «Սասնա Ծռեր»-ը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքի վերաբերյալԱռնվազն փակել նախադպրոցական և դպրոցական հիմնարկները, իսկ հիվանդության տարածման աճման դեպքում՝ նաև բուհերը և այլ հաստատությունները:
13:40 • 01.03.20Պետք է անհապաղ չեղարկել հանրաքվեն. Հրանտ ԲագրատյանԿորոնավիրուսը Հայաստանում է։ Պետք է չեղարկել ցանկացած երթ, հավաք։ Անհապաղ չեղարկեք հանրաքվեն:
13:13 • 01.03.20Կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ. որոշ երկրներում թանկացել են կամ առհասարակ չկան. դիմակը պետք չէ օգտագործել՝ պարզապես փողոցում քայլելիս. Ա. ԹորոսյանԴիմակները պետք են այն դեպքերում, երբ մենք ենք ասում, իսկ մենք ասում ենք՝ կա պոտենցիալ հիվանդ, կապ չունի կորոնավիրուսով, գրիպով թե այլ շնչառական վիրուսով
12:57 • 01.03.20Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիները մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում. Արսեն ԹորոսյանԲացի նշված քաղաքացուց մեկուսացվել են ևս 31 քաղաքացի՝ ուղևորին օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, շտապօգնության անձնակազմը, որը պացիենտին տանից տեղափոխել է հիվանդանոց և այլք:
12:55 • 01.03.20Ուս. հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մեր որոշումը կբխի երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. Արայիկ ՀարությունյանՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀում կորոնավիրուսով վարակվելու դեպքով պայմանավորված խոսակցություններին առ այն, որ ուս հաստատություններում անհրաժեշտ է արտահեր
12:40 • 01.03.20Կորոնավիրուսով վարակման դեպքով պայմանավորված անհրաժեշտ է քննարկել և հաստատել ուս. հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը. Գևորգ ԳրիգորյանՀայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու դեպքին։ Նա մասնավորապես նշել է որոշ անհրաժեշտություններ...
12:37 • 01.03.20Մի շաբաթ առաջ ասածը չլսելու հետևանքով հիմա վարակված անձի հետ շփվածներին ենք փնտրելու ու մեկուսացնելու, երբ կարելի էր ուղղակի Իրանից ժամանած ուղևորների համար կարանտին սահմանել. Էդմոն ՄարուքյանԱյնպես ինչպես Իրանից են եկել և 14 օր կարանտին չի կազմակերպվել, հիմա էլ Միլանից են գալիս նույն կերպ, և եթե Կորոնավիրուս հայտնաբերվի այդ մարդկանից որևէ մեկի մոտ, այն ժամանակ նոր իրենց հետ շփվողներին էլ կմեկուսացնեն։
12:37 • 01.03.20Ապացուցված չէ, որ կարանտինը աշխատող գործիք է և որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից դա խորհուրդ չի տրվում և թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է. Արսեն ԹորոսյանՄեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները՝ նոր կորոնավիրուսով վարակվածության տարածումը կանխարգելելու համապատասխանում են բոլոր չափանիշներին
12:24 • 01.03.20Առողջապահության կազմակերպիչ Բաբլոյանը, ով հսկայական գիտելիքների բազա և մասնագիտական փորձ ունի, չմեկնաբանեց նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ դրա մասնագետը չէ. Դավիթ Մելիք-ՆուբարյանԱյս պարագայում, հանրային առողջությանն արդեն մեկ անգամ վնաս տված պայմանական «թումանյանագետները» և վերջինների հետևորդները պետք է զերծ մնան սեփական կարծիքը բնակչությանը...
12:06 • 01.03.20«Մարտի 1-ի» զոհերի հիշատակի երթը չեղարկվում է. Նիկոլ ՓաշինյանՊարզվել է որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։
12:00 • 01.03.20Նոր կորոնավիրուսով վարակման այս դեպքը հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում. Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ ՀՀ-ում գրանցված կորոնավիրուսի վարակման դեպքի մասին. տեսանյութՏեղի է ունենեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։ Նախարարն անդրադառնում է Հայաստանում գրանցված և հաստատված նոր կորոնավիրուսի դեպքին։
11:51 • 01.03.20«Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»-ով կորոնավիրուսի դեմ պայքարող ու քայլեր չձեռնարկող իշխանություններն իրենց պահեցին նույն ձևով, ինչ իրենց նմանները նախկինում՝ ստախոս, անճար ու հակաժողովրդական. Անդրանիկ ԹևանյանԵթե ԽՍՀՄ ժողովրդական ղեկավարները դիմեին ողջամիտ քայլերի ու ավելի շուտ տարհանեին մարդկանց մոտակա բնակավայրերից, ապա տուժածներն անհամեմատ քիչ կլինեին
