Իրադարձային
-ից
-ը
19:07 • 01.03.20Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել կիրակնօրյա ելույթով` Սուրբ Պետրոսի հրապարակումԻր կիրակնօրյա ելույթը քահանայապետը մի քանի անգամ ընդատել է կարճատև հազի պատճառով:
18:53 • 01.03.20Միայն ավարտված անմեղսունակների մտքով կանցներ Ծաղկաձորը դարձնել կորոնավիրուսի կարանտինային կենտրոն. Անդրանիկ Թևանյաննդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, ըստ որի Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված մարդկանց տեղափոխել են Ծաղկաձոր:
18:37 • 01.03.20Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 1000-իՆրա խոսքով՝ վարակման նոր դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Թեհրան (170), Գիլյան (28), Մարքազի (44), Էլբուրս (31) նահանգներում:
18:32 • 01.03.20ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Հրազդան քաղաքում ձյուն է տեղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
17:49 • 01.03.20Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Ստամբուլում ոստիկանությունն իրենց գրասենյակ է ներխուժել, ձերբակալվել է «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիրըԱվելի վաղ վերջինս հայտնել էր, որ ինը ժամ է, ինչ չեն կարողանում կապ հաստատել Անկարայում իրենց աշխատակիցների հետ, երբ նրանք ոստիկանություն էին դիմել՝ ազգայնականների ներխուժման վերաբերյալ բողոք ներկայացնելով:
17:35 • 01.03.20Ժողովուրդն ինչքա՞ն շտկի ձեր վրիպումներն ու սխալները, ինչքա՞ն կարելի է երկիրը КВН-ի մակարդակով, իրավիճակային քայլերով կառավարել. քաղաքագետը՝ իշխանության վերջին օրերի բացթողումների մասինՄիգուցե էդ փողը տայիք Խոջալուի մասին օտար լեզուներով փաստագրական ֆիլմ ստեղծելո՞ւ համար։ Որ մյունխեններում չկմկմաք։
17:30 • 01.03.20Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերին հիշատակին (տեսանյութ)ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
17:00 • 01.03.20Վարչապետը շրջել է երևանյան դեղատներում, զրուցել է քաղաքացիների հետ նաև՝ լուսանկարվել (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է տարածել, որից երևում է, որ նա շրջել է Երևանի փողոցներում, այցելել է դեղատներ, զրուցել և լուսանկարվել է քաղաքացիների հետ:
15:59 • 01.03.20Կորոնավիրուսով պայմանավորված՝ գարնանային արձակուրդները կլինեն ոչ թե մարտի վերջին, այլ՝ 2-8-ը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)Առավոտից բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում ծնողներից, որոնք բնականաբար մտահոգված են իրավիճակով, լարվածություն է զգացվում, որովհետև իրոք արտասովոր իրավիճակ է:
15:49 • 01.03.20Գիշերը հակառակորդը շուրջ 1 ժամ գնդակոծել է ՈսկեպարըՆերքին թաղամասի ուղղությամբ կրակոցներ են եղել, մեկ տան պատին էլ դիպչել է գնդակներից մեկը, այլ վնասներ չկան:
15:45 • 01.03.20Անթույլատրելի էր համաճարակային գոտի Իրանից Հայաստան եկած քաղաքացիներին թույլ տալ ազատ շրջել. հնարավոր է՝ լինի գրիպի սիմպտոմներով մեկը, որն իրականում վարակված է կորոնավիրուսով. համաճարակաբանԻնչն էր խանգարում ի սկզբանե այդ մարդկանց, որ տարհանել էին Իրանից, այդտեղ տեղակայեին:
15:20 • 01.03.20Ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում ամրագրումները չեղարկվում են, ոմանք լքում են Ծաղկաձորը. վստահեցնում եմ՝ այդպիսի գործողության անհրաժեշտություն չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի շուրջ ստեղծված խնդրին:
15:07 • 01.03.20Միգրացիոն ճգնաժամ. Թուրքիայի՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմաններին 30 000 փախստական է հավաքվել (լուսանկարներ)Թուրքիայի իշխանությունները սիրիացի փախստականների համար բացել են Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները, ինչի հետևանքով սահմաններին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվելԻնչպես նշում է dailymailcoukը, տասնյակ հազ
14:39 • 01.03.20Ֆրանսիայի առողջապահության նախարարը կորոնավիրուսի ֆոնին քաղաքացիներին կոչ է արել չհամբուրվել«Սոցիալական շփումների քանակը խորհուրդ է տվում քչացնել, դա վերաբերում է նաև համբույրներին»,-ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը:
14:34 • 01.03.20Ամբողջովին դատարկ փողոցներ. իտալացին տեսանյութ է հրապարակել երկրում կորոնավիրուսի «կարմիր գոտուց» (տեսանյութ)Տղամարդու հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքի բոլոր փողոցները դատարկ են: Մարդիկ նախընտրում են ռիսկի չդիմել և տանն են մնում:
