Ամբողջովին դատարկ փողոցներ. իտալացին տեսանյութ է հրապարակել երկրում կորոնավիրուսի «կարմիր գոտուց» (տեսանյութ)

14:34 • 01.03.20

Իտալացի Մարցիո Տոնիոլոն տեսանյութ է հրապարակել Սան Ֆիորանո քաղաքից, որը կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտինի տակ գտնվող և ամբողջովին փակված տասնմեկ քաղաքների շարքում է:

Այն գտնվում է այսպես կոչված «կարմիր գոտում», որտեղ վարակը շարունակում է տարածվել, ինչի հետևանքով ավելի քան 50000 բնակչի խորհուրդ է տրվել փողոց դուրս չգալ, խուսափել ուրիշների հետ շփումից, գրում է The Guardian-ը:

Տղամարդու հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքի բոլոր փողոցները դատարկ են: Մարդիկ նախընտրում են ռիսկի չդիմել և տանն են մնում:

Հայտնի է, որ Իտալիայում  կա կորոնավիրուսով վարակման հազար դեպք, մահացածները երկու տասնյակից ավելի են: Ստեղծված իրավիճակում երկրի իշխանությունները հյուսիսային Լոմբարդիա նահանգում փակել են տասնմեկ քաղաք: