Կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ. որոշ երկրներում թանկացել են կամ առհասարակ չկան. դիմակը պետք չէ օգտագործել՝ պարզապես փողոցում քայլելիս. Ա. Թորոսյան
Կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ, դիմակներ չկան կամ դրանք թանկացել են շատ երկրներում. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կա երկու լուծում. այն երկրները, որոնք արտադրում էին դիմակներ, պետք է մեծացնեն իրենց արտադրական հզորությունները: Մեր երկու հիմնական ուղղությունները դիմակների մատակարարման, փաստացի իրենք ունեն կարիք այդ դիմակների՝ մեկը Չինաստանն է, մյուսը՝ Իրանը»,- ասաց նա:
Թորոսյանը նշեց, որ հիմա երկրի կարիքների համար 165 հազար հատ դիմակ ենք ներկրել, 50 հազար հատ էլ կստացվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Նրա խոսքով՝ դրանք տրամադրվելու են բժշկական հաստատությունների կարիքը ապահովելու համար, քանի որ բուժաշխատողները շփվում են հիվանդ մարդկանց հետ և ռիսկի խումբ են համարվում»: Մյուս տարբերակն այն է, որ հնարավոր է Հայաստանում արտադրություն հիմնվի, բայց մարդիկ հասկանալով, որ բռնկումները շուտով վերանալու են, մտածում են՝ արդյո՞ք հետո կկարողանան վաճառել այդ դիմակները, թե՝ չէ. Այդ մի քանի ուղղություններով աշխատում ենք»,- ընդգծեց նա:
Թե Հայաստանում չի եղել դիմակի արտադրություն, Թորոսյանը նշեց, որովհետև այդ արտադրության ծավալները այնքան մեծ են, որ մեր շուկայում սպառվեր, դրա համար մինչև հիմա չի եղել: Նա հանրային կոչ արեց գործարարներին, դրանով զբաղվել:
Բացի այդ Թորոսյանը նկատեց, որ դիմակները պետք չէ օգտագործել պարզապես փողոցում քայլելիս. «Դրանք իրոք պետք են այն դեպքերում, երբ մենք ենք ասում, իսկ մենք ասում ենք՝ կա պոտենցիալ հիվանդ, կապ չունի կորոնավիրուսով, գրիպով թե այլ շնչառական վիրուսով, խնդրեք նրան կրել դիմակ կամ դուք կրեք դիմակ նրանց հետ շփվելիս, մնացած բոլոր դեպքերում դիմակը իմաստ չունի կրել»,- ասաց նա և ընդգծեց, որ այս հարցը համաշխարհային հարց է, և փորձում են լուծել ու չեն կարող հենց հիմա դնել արտադրություն:
«Հենց հիմա Իտալիայից եկող ուղևորներից կարող է տասը կրի դիմակ, 90-ը չկրի, միևնույնն է չկա նրանց մեկուսացնելու կարիք, և եթե մենք պետք է դիմակը սխալ կրելու պատճառով մեկին մեկուսացնենք, մենք պետք է մեկուսացնենք ամբողջ ուղևորահոսքը ՀՀ-ի՝ թե ցամաքային, թե օդային»,- հայտարարեց նա։










