Իրադարձային
-ից
-ը
12:46 • 07.02.20Հռոմում իտալացու` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվելՆշվում է, որ նոր տեսակի վիրուսի ստուգման համար թեստ հանձնած և դրական պատասխան ստացած քաղաքացին երկուշաբթի օրն է հայրենիք ժամանել Չինաստանի Ուհան քաղաքից:
12:40 • 07.02.20ՊԵԿ-ը կանխել է սուրճի փաթեթներում երկու կիլոգրամից ավելի «կետամին» տեսակի հոգեմետ նյութի տարանցիկ փոխադրման դեպքԻրանի քաղաքացու ուղեբեռի մաքսային զննմամբ սուրճի 49 փաթեթում հայտնաբերվել է 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութ, որը նա պատրաստվում էր տեղափոխել 3-րդ երկիր:
12:16 • 07.02.20«ՉԺՀ պայքարն արդեն իր արդյունքներն է տալիս». Թրամփն ու Ցզինփինը հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը«Սի Ցզինփինն ընդգծել է, որ հիվանդության բռնկման հենց սկզբից Չինաստանի կառավարությունն ու չինացի ժողովուրդը բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի տարածման դեմ պայքարի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
11:45 • 07.02.20Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ծաղրող տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)«Նենսի Փելոսիի կողմից պատառոտված հզոր ամերիկյան պատմություններ» խորագրով տեսանյութը Թրամփի` Կոնգրեսում ունեցած ելույթից է մոնտաժվել:
11:27 • 07.02.20«Էկո գյուղերի» ցանցը շարունակում է զարգանալ. լուսավորված նոր փողոցներ՝ Արփի գյուղումՎիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է ևս 4 փողոց` շուրջ 2300մ երկարությամբ ճանապարհ:
11:25 • 07.02.20Դիլիջանում հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրաՔամու հետևանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ պոկվել, ընկել է «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վրա. կոտրվել է նաև եղևնի: Տուժածներ չկան:
11:16 • 07.02.20Իրանում հետապնդում են ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին հրապարակումներ անող լրագրողներին. RSFՄասնավորապես, լրագրողներին սկսել են հարցաքննության կանչել, խուզարկություններ իրականացնել և ստիպել են սոցիալական կայքերի օգտահաշիվները փակել: Նշվում է, որ մի շարք մեդիամասնագետների անգամ սպառնացել են:
11:11 • 07.02.20Չեմ բացառում, որ վարչապետը պարտադրի նախագահին ստորագրել այդ ապօրինի փաստաթուղթը․ Գառնիկ Իսագուլյանը՝ Սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեով լուծելու ԱԺ որոշման մասին (տեսանյութ)Տեղի է ունենում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի մամուլի ասուլիսը։ Իսագուլյանը հանդես է գալիս կոչով` արագ ձևավորել զուգահեռ իշխանություն։
10:48 • 07.02.20Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք. հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրությանԱյս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
10:42 • 07.02.20«Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթը ուշանում է՝ Դոնի Ռոստովում վատ եղանակային պայմաններից ելնելովԸստ նախնական տվյալների՝ Ռոստով-Երևան չվերթն նախատեսվում է ժամը 14:00-ին իսկ Երևան-Ռոստով չվերթն 16:10:
10:31 • 07.02.20Իսրայելը Սիրիան հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում Իրանից 172 ուղևորով ժամանած ինքնաթիռը. ՌԴ ՊՆՄիջադեպը տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ին: Իսրայելական F-16 կործանիչները «երկինք-երկիր» դասի հրթիռներով հարվածներ էին հասցրել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ: Հենց այդ ժամանակ վայրէջք էր կատարում Թեհրանից ժամանած...
10:26 • 07.02.20Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի ևս 41 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)Այսպիսով` նավի վրա վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61-ի: Նոր վարակված մարդկանց քաղաքացիությունն այժմ պարզվում է:
10:17 • 07.02.20Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են կատարվել ՊՆ տարբեր զորամասեր. արձանագրվել են մի շարք խախտումներԱնսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։
09:58 • 07.02.20Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների ընթացքում արձանագրվել է իրավախախտման 13 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 4.608.300 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 310.000 ՀՀ դրամ:
09:55 • 07.02.203000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց առանց մաքսային ձևակերպման բեռնատար բաց թողնելու համար ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը (տեսանյութ)Արդյունքում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ըստ նախնական համաձայնության, ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները…
