«Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթը ուշանում է՝ Դոնի Ռոստովում վատ եղանակային պայմաններից ելնելով

10:42 • 07.02.20

«Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթը ուշանում է՝ Դոնի Ռոստովում վատ եղանակային պայմաններից ելնելով: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Ըստ նախնական տվյալների՝ Ռոստով-Երևան չվերթն նախատեսվում է ժամը 14:00-ին իսկ Երևան-Ռոստով չվերթն 16:10: