Իրադարձային
-ից
-ը
01:09 • 26.01.20Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարները փլատակներից 2-ամյա աղջկա են դուրս բերել6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել նախօրեին` երեկոյան Էլյազիգ նահանգի Սիվրիջ քաղաքի մոտակայքում:
00:38 • 26.01.20Մոսկվայի հյուրանոցներից մեկից սուր շնչառական վարակով Չինաստանի 7 քաղաքացի է հոսպիտալացվել. ԱղբյուրՈրոշ Telegram ալիքներ հաղորդում են, որ Վոյկովսկի շրջանում գտնվող հյուրանոցում այժմ 270 այցելու կա:
00:18 • 26.01.20Թեհրանից Ստամբուլ ուղևորվող օդանավը թռիչքի մեկնարկից կարճ ժամանակ անց հարկադիր վայրէջք է կատարել՝ տեխնիկական խնդիրների պատճառովԹեհրանի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել իրանական Iran Airtour ավիաընկերության Airbus 306 ուղևորատար օդանավը:
23:50 • 25.01.20Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-իԵրկրաշարժի հետևանքով 30 շենք է ավերվել, ևս 81-ը լուրջ վնասվածքներ են ստացել:
23:21 • 25.01.20Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1372-ի. երկրում դադարեցվում է զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպումն ու տրանսպորտի երթևեկությունըԱմենից շատ հիվանդներ են գրանցվել Հեբեյ նահանգում, որտեղից էլ տարածվել անհայտ տեսակի վիրուսը: Այստեղ հիվանդների թիվը կազմում է 729 մարդ
23:02 • 25.01.20Երևանում ՊՆ ծառայողի կողմից КамАЗ-ով 10-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել. Shamshyan.comՀունվարի 24-ին ձերբակալված 65-ամյա Հրաչ Եթարյանը, ով նույն օրը ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով, Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 10-ամյա Էլեն Մ.-ին, ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
22:18 • 25.01.20Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները նկարահանել են անօդաչուի օգնությամբ (տեսանյութ)Համացանցում հրապարակվել են անօդաչու թռչող սարքից ստացված կադրերը, որոնք պատկերում է Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները:
22:06 • 25.01.20Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույցՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
22:02 • 25.01.20Ամերիկացի օդաչու-կասկադյորն ավիաշոուի պատրաստվելու ընթացքում ընկել է ինքնաթիռով հնարքներ կատարելիս. 3 մարդ մահացել էԱմերիկացի օդաչու-կասկադյոր Սթիվ Էնդլինն ինքնաթիռով կործանվել է Գվատեմալայի հարավային Էսկուինտլա քաղաքում Iztapa LXV Anniversary ավիաշոուին պատրաստվելիս:
21:30 • 25.01.20Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենանՀունվարի 25-ին, ժամը 13:38-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան սահել և հայտնվել է Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող Ազատի ջրամբարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
21:21 • 25.01.20Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսն առաջին անգամ ախտորոշվել է 2-ամյա երեխայի մոտՆոր տեսակի կորոնավիրուսով մանկահասակ երեխայի վարակվելու դեպք է գրանցվել Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի՝ 3.3 մլն բնակչություն ունեցող քաղաքում:
21:15 • 25.01.20Երևան հասնելուն պես կհրապարակեմ Հրայր Թովմասյանի ակնկալած արժանահավատ փաստը. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, ըստ որի 20 օր համբերատար սպասելու է
20:34 • 25.01.20Մինսկ-Մյունխեն չվերթն իրականացնող օդանավը հետ է շրջվել կես ճանապարհից և վայրէջք կատարելով՝ իջեցրել ուղևորներից վեցինԵվրամիությունը Մեծ Բրիտանիայում նոր դեսպանի է նշանակել, որը Ուղևորների խոսքով՝ Գրոդնոյում վայրէջք կատարելուց հետո օդանավ են բարձրացել սահմանապահներն ու վեց ուղևորի անուն տվել՝ հրամայելով նրանք իջնել օդանավից:
20:00 • 25.01.20Բաքուն թույլ չի տվել Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մուտք գործել երկիր` հայկական ծագման պատճառով. Ուկրաինան ԵՄ-ին խնդրում է արձագանքելՈւկրաինայի ներքին գործերի նախարարությունը նամակ է գրել Եվրամիության ներկայացուցչությանը՝ կապված երկրի ներկայացուցչին Ադրբեջան մուտք գործելու արգելքի հետ:
19:31 • 25.01.20Էստոնիայի քաղաքացին Տեներիֆեի ափերին կես տոննա թմրանյութ է գտելԷստոնիայի քաղաքացի Կրիստո Կիեպան իսպանական Տեներիֆե կղզու ափերին թմրանյութերով արկղեր է գտել:
