Էստոնիայի քաղաքացին Տեներիֆեի ափերին կես տոննա թմրանյութ է գտել

19:31 • 25.01.20

Էստոնիայի քաղաքացի Կրիստո Կիեպան իսպանական Տեներիֆե կղզու ափերին թմրանյութերով արկղեր է գտել: Այս մասին տեղեկացնում է govoritmoskva.ru կայքը:

Կիեպան իր նավով զբոսաշրջիկներին տարել էր ծով` դելֆիններին տեսնելու համար, երբ խումբը ջրում լողացող արկղեր է տեսել: Բացելով արկղերից մեկը, նավի տերը այնտեղ հաշիշ է գտել:

Գտնվածը փոխանցվել է ոստիկանությանը: