Իրադարձային
-ից
-ը
15:20 • 18.11.19Վարչապետի որոշումը քննարկման ենթակա չէ, դրական եմ վերաբերվում․ Մովսես Հակոբյանը՝ իր և տեղակալների ազատման մասինԱնդրադառնալով հարցին՝ գուցե Մարտի 1-ի գործի հետ առնչություն ունի, որի շրջանակներում ինքն ունի վկայի կարգավիճակ, Մովսես Հակոբյանն ասաց․ «Բացարձակ կապ չունի: Բացե՛ք, կարդացե՛ք․ որոշման հիմքը գրված է»,-նշեց նա:
15:18 • 18.11.19Հայկ Մարությանը կրկին քննադատությունների թիրախում է. «Մեդիա պաշտպան»Քաղաքագետ Էդգար Առաքելյանը նշում է, որ Հայկ Մարությանը գործնականում լուծել է աղբահանության հարցը և համոզված է, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի հարցն էլ լուծում կստանա։
15:14 • 18.11.19Պետական եկամուտների կոմիտեն խորացնում է գործակցությունը Վրաստանի և Իրանի գործընկեր կառույցների հետՀամաժողովի երկու օրերի ընթացքում դիտարկվելու են միջազգային առևտրի ներկա վիճակը, և քննարկվելու են առևտրի դյուրացումը խթանելու նախապայմանների ստեղծման հնարավորությունները: Ուսումնասիրվելու են մասնավոր հատվածի
15:05 • 18.11.19Ամերիկացին իր կյանքի ընթացքում 303 լիտր արյուն է հանձնել՝ փրկելով շուրջ 2 հազար կյանքՄախալիկն առաջին անգամ դոնոր է դարձել 34 տարի առաջ, երբ ընկերոջ մայրը շտապ արյան կարիք ուներ...
15:03 • 18.11.19Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան. Pastinfo.amԿոնկրետ այս ժամանակահատվածում դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը և առիթ հանդիսանում, որ մյուս քաղաքացիներն իրենց իրավունք վերապահեն վիրավորելու ու պիտակավորելու դատավորներին:
14:47 • 18.11.19Թբիլիսիում ցուցարարները փակել են խորհրդարանի մուտքերը. իշխանական պատգամավորները չեն կարողանում ներս մտնել (լուսանկարներ, տեսանյութ)Վրաստանում ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները փակել են խորհրդարանի բոլոր մուտքերը և պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
14:29 • 18.11.19Մովսես Հակոբյանի ու իր տեղակալների ազատումը խոսում է այդ ինստիտուտում եղած խնդիրների մասին. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Հարցին` պաշտոնանկությունից հետո այլևս չե ՞ն կարող Մովսիսյանին պարտադրել գալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով, Քոչարյանը նշեց, որ իրենք որևէ մեկին պարտադրելու իրավունք չունեն` անկախ պաշտոնից:
14:23 • 18.11.1981 տարեկանում մահացել է հայտնի աստղային լուսանկարիչ Թերի Օ՛Նիլը (լուսանկարներ)Լուրն իմանալուն պես մի շարք հեղինակավոր դեմքեր սոցցանցերի իրենց էջերում իրենց ափսոսանքն են հայտնել լուսանկարչի մահվան կապակցությամբ:
14:08 • 18.11.19ՀՀ տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին շրջաններում՝ տեղումներ ձյան տեսքովՕդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մյուս շրջաններում՝ 3-5 աստիճանով:
13:57 • 18.11.19Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս ենՆոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: Նրանք նույն ընտանիքի անդամներ են:
13:56 • 18.11.19Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց«Մենք պահանջելու ենք Նիկոլ Փաշինյնաի ազատությունը, որովհետև գտնում ենք, որ վարչապետին պետք է ազատել Սորոսի՝ օտարերկրյա գործակալական ցանցի ճիրաններից և տեղափոխել հայկական օրակարգ»,-ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը:
13:38 • 18.11.19Քննարկում՝ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական կոշիկների հարմարավետության և որակի վերաբերյալԿազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մշակել, արտադրել և զորային փորձարկման համար ներկայացնել կոշիկների նմուշներ՝ դրանց որակական հատկանիշների և հարմարավետության ստուգման, ինպես նաև հետագա համագործակցության նպատակահարմարության քննարկման համար:
13:34 • 18.11.19Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, փողոցային պայքարը դրան չի հակասում․ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը (տեսանյութ)Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։
13:34 • 18.11.19Ստորագրվել է հուշագիր՝ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջևԿորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն, ողջունելով աշխատաժողովի մասնակիցերին, նշել է, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և ավելացրել, որ իրենց թիմը պատրաստակամ է
13:32 • 18.11.19Աղվերանում գտնվող պանսիոնատը հանձնվել է «Եվրոպական համալսարան» հիմնադրամին, նշված գույքը չի կարող հանդիսանալ Արթուր Բաղդասարյանի սեփականությունը․ բուհը հերքում է տարածելAN_ Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության «Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը…
