81 տարեկանում մահացել է հայտնի աստղային լուսանկարիչ Թերի Օ՛Նիլը (լուսանկարներ)
81 տարեկանում մահացել է հայտնի բրիտանացի լուսանկարիչ Թերի Օ’Նիլը, հայտնում է Daily Mail պարբերականը: Հաղորդվում է, որ լուսանկարիչը պայքարել է շագանակագեղձի քաղցկեղի դեմ:
Նա ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալել 1960-ական թվականներին և լուսանկարել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի այնպիսի ազդեցիկ քաղաքական ու հասարակական գործիչների, երաժշտության, կինոյի, նորաձևության ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների, ինչպիսիք են` Rolling Stones, The Beatles խմբերը, Ֆրենկ Սինատրան, Էլիզաբեթ Թեյլորը, Շոն Քոնորին, Օդրի Հեփբերնը, Նելսոն Մանդելան, Բրիջիթ Բարդոն, Էլիզաբեթ 2-րդ թագուհին:
Լուսանկարչի աշխատանքները ներկայացված են Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահում:
Լուրն իմանալուն պես մի շարք հեղինակավոր դեմքեր սոցցանցերի իրենց էջերում իրենց ափսոսանքն են հայտնել լուսանկարչի մահվան կապակցությամբ:
Ստորև ներկայացված են լուսանկարչի մի քանի հայտնի լուսանկարներ.
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը

The Beatles-ի առաջին խոշոր խմբային լուսանկարը

Անգլիական նորաձևության մոդել Քեյթ Մոսը
Էլիզաբեթ 2-րդ թագուհին և արքայազն Ֆիլիպը

Ամերիկացի դերասանուհի Ֆեյ Դանաուեյը

Բրիտանացի երգիչ և արտիստ Էլթոն Ջոնը

Լուսանկարիչը՝
![]()









