Իրադարձային
-ից
-ը
15:17 • 16.08.19Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացավ քվորում չլինելու պատճառով (տեսանյութ)Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում մեկնարկեց ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը:
15:05 • 16.08.19Արգելանք է դրվել Ալմազբեկ Աթամբաևի բանկային հաշիվների, ունեցվածքի վրա«Քրեական գործերի հետաքննության շրջանակում արգելանք է դրվել նախկին նախագահի ունեցվածքի, արժեթղթերի, բանկային հաշիվների վրա»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
14:51 • 16.08.19Հոնկոնգում ձերբակալել են Չինաստանի պետական դրոշները դրոշաձողերից հանած ու ծովը նետած ցուցարարներինՈստիկանությունը հետաքննության ընթացքում առգրավել է նաև նրանց համակարգիչները և բջջային հեռախոսները:
14:21 • 16.08.19Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին (տեսանյութ)ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀում Գերմանիայի դեսպանատան դիմաց։ Ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
14:20 • 16.08.19«Ապրիլմեկյան կատա՞կ». Գրենլանդիայի գնման հարցում Թրամփի հետաքրքրությունը Դանիայում «անիրատեսական կատակ» են որակել«Սա, հավանաբար, ապրիլմեկյան կատակ է, բայց ոչ ճիշտ ամսին»,- գրել է նախկին վարչապետ Լարս Լեկկե Ռասմուսենը։
14:18 • 16.08.19«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» խարդախության գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկու անձի նկատմամբ կիրառվել է գրավՏվյալներ են ձեռք բերվել «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ և հարուցվել է քրեական գործ
14:11 • 16.08.19«Սևան ազգային պարկ»-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքովԱպօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախնական համաձայնության գալով նշված մասնաճյուղի տնօրենի հետ Վարդենիսի բնակչից ստացել է կաշառք
13:52 • 16.08.19Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի երկրորդ օդաչուն հիվանդանոց է տեղափոխվել«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սկուրատովի խոսքով՝ օդաչուն կրծքավանդակի շրջանում վնասվածքներ է ստացել, սակայն «նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»:
13:50 • 16.08.19Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովԱռաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
13:39 • 16.08.19Արցախում 2-ամյա երեխա է թունավորվել. մայրը շփոթմամբ սխալ դեղահաբ էր տվել1994թ.ծնված Լ. Ա-ի կողմից «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ խմեցնելու հետևանքով երեխան թունավորվել է
13:27 • 16.08.19Ճապոնիայում «Կրոսա» թայֆունի պատճառով 1700 մարդ ստիպված է եղել գիշերել օդանավակայանումՀաղորդվում է, որ օդանավակայանի աշխատակիցները բոլոր ցանկացողներին անվճար ջուր և քնապարկեր են տրամադրել։ Մարդկանց մի մասը տեղավորվել է սպասասրահի հատակին:
13:18 • 16.08.19Թրամփը կոչ է արել ավելի շատ հոգեբուժարաններ կառուցել երկրում՝ «խելագար մարդկանց» զենքից հեռու պահելու համար«Մենք պետք է վերսկսենք հոգեբուժական հիվանդանոցների կառուցումը»,- ասել է նա:
13:11 • 16.08.19Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը. ՏԱՍՍՁմեռային սեզոնին նախատեսված տոմսերի վաճառքը դադարեցվել էր օգոստոսի սկզբին՝ օդանավակայանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հիշեցնում է լրատվամիջոցը:
13:08 • 16.08.19Այնթապում մեքենաներ են բախվել միմյանց. վարորդներից մեկը հոսպիտալացվել էՊարզվել է, որ Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում բախվել են «Վազ 2106» (վարորդ՝ Սարգիս Կ., ծնված 1985 թ.) և «BMW» (վարորդ՝ Գրիգոր Տ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
12:38 • 16.08.19ՀՀ ՄԻՊ-ը Մոսկվայում մասնակցում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրների քննարկմանըԱյս պահին Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների...
