Թրամփը կոչ է արել ավելի շատ հոգեբուժարաններ կառուցել երկրում՝ «խելագար մարդկանց» զենքից հեռու պահելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում հրաձգությունների դեպքերի հաճախակիացման ֆոնին անհրաժեշտ է համարել նոր հոգեբուժական հիվանդանոցների վերաբացումը, որոնցից շատերը փակվել էին նախորդ տասնամյակներում, գրում է Washington Times պարբերականը:
«Մենք պետք է վերսկսենք հոգեբուժական հիվանդանոցների կառուցումը»,-ասել է ԱՄՆ նախագահը Նյու Հեմփշիր նահանգ մեկնելուց առաջ:
Նախագահը նաև հիշեցրել է, որ 1960-1970-ական թվականներին փակվել են մի շարք հոգեբուժարաններ, և «մարդկանց պարզապես բաց են թողել փողոցներ»:
Նա հավելել է, որ դա սարսափելի հետևանքներ է ունեցել Միացյալ Նահանգների համար:
«Մենք պետք է նոր հոգեբուժարաններ բացենք, մենք չենք կարող թույլ տալ, որ այդ մարդիկ շրջեն փողոցներով»,-հայտնել է նախագահը:










