Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան

11:43 • 26.11.26

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է միջուկային նյութերի արտադրության գործարան։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ձեռնարկությունում ներկա են եղել նաև Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավարները և Միջուկային զենքի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները։ ԿԺԴՀ-ի առաջնորդը ծանոթացել է վերջերս շահագործման հանձնված գործարանի արտադրությանն ու գործերի վիճակին։

«Ելնելով մեր պետության շուրջ ստեղծվող ռազմաքաղաքական իրավիճակից՝ զսպման մեր միջուկային ուժերի ամրապնդման հասկացությունը ձեռք է բերել նոր նշանակություն, որն ըստ էության տարբերվում է անցյալ ժամանակներից, վրա հասած աշխարհաքաղաքական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետության անվտանգությունը կարևորագույն հարց է»,- Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի միջուկային ներուժի ամրապնդումն օրինական է և արդարացի՝ լիովին համապատասխանելով ինքնիշխան պետության՝ իրեն պաշտպանելու իրավունքին։

Գործակալությունում տեսչական այցն անվանել են կարևոր պահ Փհենյանի կողմից իր միջուկային զինված ուժերի ամրապնդման ֆոնին և պատերազմի սպառնալիքը զսպելու ու տարածաշրջանում կայունությունը պաշտպանելու ուղեգծի հաստատում։