Իրադարձային
-ից
-ը
10:02 • 10.05.19ԱԺ-ն քննարկում է «ՀՀ դատախազության 2018 թ. գործունեության մասին» հաղորդումըՀՀ Ազգային ժողովը մեկօրյա դադարից հետո շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ ԱԺ-ն քվեարկության է դրել արդեն իսկ քննարկված նախագծերը:
09:56 • 10.05.19Սյունիքի մարզում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍտորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղի գյուղում` 3 բալ ուժգնությամբ:
09:52 • 10.05.19Լրագրող Սերգեյ Դորենկոյի՝ մոտոցիկլետով կողաշրջվելու պահը ցուցադրող տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութեր)Կադրերում երևում է՝ ինչպես է մոտոցիկլետը վթարային ազդանշանը միացրած ընթանում, ինչից հետո դրա ընթացքը դանդաղում է, այն հատում է հանդիպակաց գոտին և շրջվում մեքենաների հոսքի առաջ:
09:43 • 10.05.19Կոտայքում 30-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և կողաշրջված հայտնվել ձորում. կան տուժածներ. Shamshyan.comԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մյասնիկ Երվանդյանը իր վարած Nissan մակնիշի ...
09:27 • 10.05.19Երևանի Հերացու փողոցում մեքենաներ են բախվել միմյանց. կան տուժածներ«Ford» մակնիշի քարշակ-ավտոմեքենայի վարորդ Ա.Ս.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար
06:10 • 10.05.19Երևանում և ևս 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով
05:59 • 10.05.19Ճապոնական Կյուսու կղզու ափերին մեկ ժամում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցելՄեկ ժամ անց, նույն տարածքում տեղի ժամանակով 23.48-ին (Երևանի ժամանակով 03.48-ին) տեղի է ունեցել երկրորդ հզոր երկրաշարժը՝ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ:
05:47 • 10.05.19Բժիշկները դեպքի վայրում մեկ ժամից ավելի պայքարել են Դորենկոյի կյանքի համար (տեսանյութ)Նա անգիտակից է եղել՝ աչքերը բաց, սակայն մարմնի վրա որևէ տեսանելի վնասվածք չի նշմարվել:
05:28 • 10.05.19Լոնդոնի մզկիթներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել«Յոթ թագավորների» մզկիթը, որում հավատացյալները հրաձգության պահին աղոթք էին անում, միջադեպից հետո ժամանակավորապես փակվել է:
03:27 • 10.05.19Ռիգայում տրամվայը հարվածել է Հաղթանակի օրվա տոնակատարությունից վերադարձող երկու հետիոտնիԴեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապ օգնությունը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
02:26 • 10.05.19Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել մոտ 110 հազար պետական ծառայողԱղբյուրի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները դեմ են պետական ծառայության մասին փոփոխված օրինագծին, որը ենթադրում է պետծառայողների կարգավիճակի փոփոխություն:
01:41 • 10.05.19Բաղդադի շուկայում պայթյուն է որոտացել. կան զոհերՈրոշ տեղեկություններով՝ պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ-ահաբեկիչը:
01:20 • 10.05.19Ռուսաստանում բացվել է Ստալինի հուշարձանըՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում հանրահավաք է տեղի ունեցել ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի հուշարձանի բացման կապակցությամբ:
00:57 • 10.05.19Հանրապետության 3 մարզում հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր ամպերՄայիսի 9-ին, ժամը 19:47-ից մինչև 20:54-ն Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Արգինա, Շենիկ, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ համայնքների տարածքներում
00:44 • 10.05.19ԱՄՆ-ն ածուխ տեղափոխող հյուսիսկորեական նավ է առգրավելԱՄՆ-ն հայտնել է, որ հյուսիսկորեական բեռնատար նավ է առգրավել՝ միջազգային պատժամիջոցները խախտելու մեղադրանքով:
