Ռիգայում տրամվայը հարվածել է Հաղթանակի օրվա տոնակատարությունից վերադարձող երկու հետիոտնի

03:27 • 10.05.19

Ռիգայում տրամվայը հարվածել է երկու հետիոտնի, որոնք վերադառնում էին Հաղթանակի օրվա տոնակատարությունից: Այդ մասին РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ոստիկանության մամլո քարտուղար Իլզե Յուրեվիցան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ նշել են Հաղթանակի տոնը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապ օգնությունը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Նշվում է, որ դժբախտ պատահարի հետևանքով որոշ ժամանակ այդ հատվածում դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը: