Բժիշկները դեպքի վայրում մեկ ժամից ավելի պայքարել են Դորենկոյի կյանքի համար (տեսանյութ)

05:47 • 10.05.19

Շտապ օգնության բժիշկները մոտ մեկ ժամից ավելի դեպքի վայրում փորձել են վերակենդանացնել լրագրող Սերգեյ Դորենկոյին:

Ինչպես հաղորդում է kp.ru-ն, բժիշկները Դորենկոյի սրտի աշխատանքը վերականգնելու համար դեպքի վայրում մնացել են 1 ժամ 20 րոպե: Այդ տեսանյութը հրապարակվել է համացանցում:

Վթարի ականատեսներից մեկը պատմել է, որ «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն մոտոցիկլետից թռել է մինչև նրա բախումը: Նա անգիտակից է եղել՝ աչքերը բաց, սակայն մարմնի վրա որևէ տեսանելի վնասվածք չի նշմարվել:

Լրագրողի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Նա երթևեկել է մոտոցիկլետով: Դորենկոն 59 տարեկան էր: