Լոնդոնի մզկիթներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

05:28 • 10.05.19

Լոնդոնի Իլֆորդ թաղամասի մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրը մանրամասնել է, որ կրակոցները հնչել են Հայ-ռոուդ փողոցի վրա գտնվող «Յոթ թագավորների» մզկիթում: Տուժածներ, բարեբախտաբար, չկան: Ոստիկանությունը մզկիթի տարածքում հերթապահություն կիրականացնի ողջ գիշեր:

The Daily Mirror-ը նշել է, որ «Յոթ թագավորների» մզկիթը, որում հավատացյալները հրաձգության պահին աղոթք էին անում, միջադեպից հետո ժամանակավորապես փակվել է:

Ավելի ուշ, ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթում կրակել են դատարկ փամփուշտներով, և տեղի ունեցածն ահաբեկչություն չէ: