Իրադարձային
-ից
-ը
22:18 • 25.01.19Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական«Հուսով եմ՝ արդարացրեցի կառավարությունում առաջին փոխվարչապետի օգնականի՝ ինձ վստահված պարտականությունները: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Կարապետյանը:
22:08 • 25.01.19Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է. հրդեհն ընդգրկել է 5-6 հա անտառային տարածք (լրացված, տեսանյութ)Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
21:10 • 25.01.19Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը կայուն ծանր էԱրցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած կրակոցից գլխի հրազենային վնասվածք ստացած 11-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է, բացասական դինամիկա չկա:
21:02 • 25.01.19Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ կարևորել է պատգամավորների կրթադաստիարակչական առաքելությունըՀունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին:
20:42 • 25.01.19Երևանի Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ ԳյուրջինյանըԱյսօր կայացել է Մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը:Խորհրդի նախագահի պաշտոնում խորհրդի անդամներն առաջադրել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը:
19:12 • 25.01.19ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքներըՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
18:56 • 25.01.19Գերմանիայում 500 ուղևորի են տարհանել գնացքից ռումբի մասին հաղորդման պատճառովԳերմանիայում իրավապահ մարմինների աշխատակիցները մոտ 500 ուղևորի են տարհանել գերարագընթաց գնացքներից մեկից:
18:47 • 25.01.19Բազային ֆինանսավորման դադարեցումը կվնասի գիտությանը. ԵՊՀ–ում քննարկել են ֆինանսների նախարարության առաջարկը չեղարկելուն ուղղված քայլերըԵՊՀ մի շարք ֆակուլտետների ներկայացուցիչներն այսօր Քիմիայի ֆակուլտետում քննարկեցին բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունման բացասական հետևանքները և որոշեցին այն չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
18:29 • 25.01.19Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Մակեդոնիայի անվանափոխության մասին համաձայնագիրըՀունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն անվանափոխելու մասին համաձայնագիրը:
18:13 • 25.01.19Դավիթ Անանյանը ներկայացրել է հայտարարագիրը. միայն աշխատավարձից ստացել է 23 մլն 291 հզր 307 դրամ եկամուտ (լրացված)Պետական եկամուտների կոմիտի նախագահ Դավիթ Անանյանը պետական ապարատում խոշոր չափի պարգևատրումների աղմուկից հետո խոստացավ, որ իր պարգևատրման չափը կարտացոլվի իր կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացվելինք հայտարարագրում։
17:58 • 25.01.19Զինդատախազության կողմից արձանագրված խախտումներով պաշտպանության բնագավառում պետությանը պատճառված 2 միլիարդ դրամ վնասից մոտ 700 միլիոնը վերականգնվել էՆերկայացվել է նման 94 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 178.590.645 դրամի վնաս, որի 98 տոկոսը, վերականգնվել է ԶԴ պետական շահերի պաշտպանության...
17:55 • 25.01.19Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանինՈւրուգվայի արտակարգ և լիազոր դեսպանը ևս անդրադարձ կատարեց իր առաքելությանը` հավաստիացնելով, որ ջանալու է է՛լ ավելի խթանել երկու երկրների միջև առկա համագործակցությունը:
17:22 • 25.01.19Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի ԱյազովըՇնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի...
17:18 • 25.01.19Ջավախքում ազատամարտիկի կիսանդրու տեղադրումից հետո ադրբեջանցիների հրահրմամբ հակահայկական ալիք է բարձրացել, իսկ հայերը մենակ են տեղեկատվական պատերազմում. Է. ԱյվազյանԱխալքալաքի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին վերատեղադրված արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի կիսանդրու բացումը պատճառ է դարձել, որ ադրբեջանական կողմը Վրաստանում հակահայկական ալիք բարձրացնի:
17:05 • 25.01.19ԱԶԲ-ի հետ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորություններըՔննարկվել են նաև զբոսաշրջային տեղեկատվության բովանդակությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև Armenia.Travel կայքին վերաբերող հարցեր։
