Գերմանիայում 500 ուղևորի են տարհանել գնացքից ռումբի մասին հաղորդման պատճառով

18:56 • 25.01.19

Գերմանիայում իրավապահ մարմինների աշխատակիցները մոտ 500 ուղևորի են տարհանել գերարագընթաց գնացքներից մեկից:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությունը, տարհանումն իրականացվել է Ֆրանկֆուրտում:

Ներկա պահին քննչական միջոցառումներ են իրականացվում: Իրավապահ մարմինները կոչ են արել հանգստություն պահպանել: