Դավիթ Անանյանը ներկայացրել է հայտարարագիրը. միայն աշխատավարձից ստացել է 23 մլն 291 հզր 307 դրամ եկամուտ (լրացված)
Պետական եկամուտների կոմիտի նախագահ Դավիթ Անանյանը պետական ապարատում խոշոր չափի պարգևատրումների աղմուկից հետո խոստացավ, որ իր պարգևատրման չափը կարտացոլվի իր կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացվելինք հայտարարագրում։
Այս առիթով Անանյանը նաև իր ֆեյսբույքան էջում գրել է. «Ինչպես խոստացել էի ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր 2018 թվականի համար: Կարծում եմ, որ հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է մեր լրագրող-գործընկերների և, ընդհանրապես, հանրության տեղեկատվական կարիքները բավարարելու համար»։
Անանյանի հայտարարագիրը, սակայն, հանձնաժողովի կայքում 18:13-ի դրությամբ դեռ չէր տեղադրվել։
Ավելի ուշ նրա հայտարարագիրը ներկայացվել է:
Անանյանն ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի շարժական ու անշարժ գույք չի հայտարարագրել։
Հայտարարագրում պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումներ բաժնում ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային տարվա սկզբում 4,975,000 դրամի բաժնետոմս է ունեցել, սակայն հարկային տարվա ավարտին դրանք օտարվել են։
Ինչ վերաբերում է Անանյանի դրամական միջոցներ բանկային հաշվեհամարի պատկերին, այն այս տեքսն ունի՝ 1,650,000 դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 2,100,000.00 դրամ, 2,500 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա ավարտին դարձել է 7,000 և 1,500.00 եվրո, որը հարկային տարվա ավարտին դարձել է 2,000։
Դավիթ Անանյանի՝ հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունների պատկերը հետևյալն է․ փոխառության գումարը հարկային տարվա սկզբում կազմել է 1,153,500 դրամ, բայց հարկային տարում հանձնվել է 3,393,200 դրամ, վերադարձվել է հարկային տարում 2,848,000-ը։ Արդեն տարվա վերջում փոխառության գումարը կազմել է 1,698,700 դրամ։
ՊԵԿ նախագահի եկամուտները հարկային տարում ունեն այս պատկերը․հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում 4, 808,668 դրամ, որոնց մեջ մտնում է աշխատավարձերը, գույքի օտարումից ստացած գումարը։
Գույքը օտարելուց ստացված եկամուտն է 4, 975,000 ՀՀ դրամ՝ 2 գույքի օտարումից՝ 2.5 մլն և 2.4 մլն դրամ։
Նա երկու աղբյուրից ստացել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 4, 808,668 դրամ և 18, 482,639 դրամ ծավալով, ընդհանուր կազմել է 23 մլն 291 հազար 307 դրամ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ստացել է շահաբաժին՝ մոտ 14.9 մլն դրամ, այլ եկամուտներ՝ 1,494 եվրո և 6,750 եվրո։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել պետական ապարատում խոշոր չափի պարգևատրումների շուրջ։ Նրանց մի մասը չի ներկայացնում, թե ինչքան է կազմել պարգատրման չափը՝ հղում անելով Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։










